Blog Feed

Рубрика: Հաղորդակցման հմտություններ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Ինչ է վեբ ծրագրավորումը

Վեբ ծրագրավորումը ծրագրավորման մի բաժին է, որն զբաղվում է Համացանցում դինամիկ կայքերի ստեղծման և շահագործման աշխատանքով։ Այսինքն ապահովում է էջի տեսքը, ֆունկցիաները և որևէ իրավիճակից կախված` էջի թարմացումը։ Այս գործընթացը կազմակերպվում է Վեբ էջերի ծրագրավորողների կողմից` կիրառելով ծրագրային կոդեր և տեխնիկական միջոցներ։

Ի՞նչ հմտություններ պետք է ունենա ծրագրավորողը

HTML/CSS-ի ծրագրավորման հիմքն է։ Սրանք կայքին անհրաժեշտ ձևն ու դիզայնը տալու համար կարևոր գործիքներ են։ HTML/CSS-ի իմացությունը շատ քիչ է աշխատանքի ընդունվելու համար, սակայն դա հիմք է։ Ծրագրավորման լեզուների իմացությունը շատ կարևոր է։ Վեբ ծրագրավման համար շատ կարևոր է JavaScript լեզվի իմացությունը։

5 պատճառ ծրագրավորում սովորելու համար

Рубрика: Հաղորդակցման հմտություններ

Մոտիվացիոն նամակ

Բարև ձեզ, ցանկանում եմ աշխատանքի անցնել ձեր ընկերությունում որպես ծրագրավորող։ Ծանոթացել եմ ձեր ընկերության պրոդուկներին, նաև տեղյակ եմ, որ ունեք բավականին մեծ թիմ և աշխատողների մեջ պահանջարկ։ Ձեր ընկերությանը ծանոթ եմ վաղուց, գիտեմ որ ունի բարի համբավ, հայտնի է ոլորտի աշխատողների մեջ որպես բարձր մակարդակի աշխատողներ ունեցող, բարձր վարձատրող կազմակերպություն

Հարգանքներով, Վլադիմիր Կարոյան։

Рубрика: Հաղորդակցման հմտություններ

Դիմում

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Քոլեջի Վլադիմիր Կարոյանի կողմից կրթահամալիրի ղեկավար Տաթև Բլեյանին

Դիմում

Հարգելի Տաթև Բլեյան, ուսումնական պարապմունք անցկացնելու նպատակով խնդրում եմ սույն թվականի Մայիսի 24-ին, ժամը՝ 10:00-ից 11:00 տրամադրել քոլեջի վերնատունը։

Հարգանքներով՝ Վլադիմիր Կարոյան

Ամսաթիվը՝ 20.05.2021թ․

Рубрика: Հաղորդակցման հմտություններ

Երաշխավորական նամակ

Ես` Վլադիմիր Կարոյանս ճանաչում եմ տվյալ անձին, քանզի աշխատում եմ նրա հետ ավելի քան 2 տարի։ Կվալիֆիկացված աշխատող է, իրեն տրված հանձնարարությանները կատարում է ճիշտ ժամանակին, թիմում աշխատում է շատ լավ, մասնակցում է վերապատրաստումների, զարգացնում է արդեն իսկ ձեռք բերված գիտելիքները։ Իմ կարծիքով նա կլինի լավ աշխատող, և հիանալի կինտեգրվի ձեր կազմակերպության ցանկացած թիմում։

Ստորագրություն՝

Ամսաթիվ՝ 20.05.2021թ․

Рубрика: Հաղորդակցման հմտություններ

Պահանջագիր

Տիկին՝ —————————

Վլադիմիր Կարոյանս անց եմ կացնելու ուսումնական պարապմունքն, որի համար ինձ անհրաժեշտ է․

Համակարգիչներ՝ 10 հատ
Էլեկտրոնային գրատախտակ՝ 1 հատ
Գրատախտակ՝ 1 հատ

Խնդրում ենք պահեստից դուրս գրել մեզ անհրաժեշտ իրերը։

Ստորագրություն՝

Ամսաթիվ՝ 20.05.2021թ․

Рубрика: Հայոց լեզու

Նամակ

1.Տրված տեղեկատվական տեքստը փոխադրե՛ք որպես նամակ:

Ֆրանսիայի Կանն քաղաքում բացվել է մանկության թանգարան, որտեղ ցուցադրվում են տարբեր դարաշրջանների ավելի քան 3500 խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Այստեղ կա հին եգիպտական մի տիկնիկ, որը շարժում է ձեռքերն ու ոտքերը: Տիկնիկը 4000 տարեկան է:
Կա նաև մի ինքնաթիռ, որ պատրաստված է 1870 թվին, այսինքն` առաջին իսկական ինքնաթիռից մի քանի տասնյակ տարի հետո: Այն գնել է թանգարանի հիմնադիր Ժան Կլոդ Բոդոն հնավաճառների շուկայից 10 ֆրանկով: Նման հնությունների կողքին կան նաև խիստ ժամանակակից էլեկտրոնային խաղալիքներ: Մանկության թանգարան ստեղծելու գաղափարը ծնվեց այն օրը, երբ Բոդոն աղբարկղում գտավ մի հին խաղատիկնիկ: Այժմ խաղալիքների հավաքածուն փոքրիկ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է:

Բարև ձեզ, ես երեկ եղել եմ Ֆրանսիայի Կանն քաղաքում։ Քաղաքում բացվել է մանկության թանգարան, որտեղ ցուցադրվում են տարբեր դարաշրջանների ավելի քան 3500 խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Այստեղ կա հին եգիպտական մի տիկնիկ, որը շարժում է ձեռքերն ու ոտքերը, տիկնիկը 4000 տարեկան է։
Այնտեղ տեսա նաև մի ինքնաթիռ, որը պատրաստվել էր 1870 թվականին` առաջին իսկական ինքնաթիռից մի քանի տասնյակ տարի հետո: Այն գնել է թանգարանի հիմնադիր Ժան Կլոդ Բոդոն, հնավաճառների շուկայից` 10 ֆրանկով: Հետաքրքիր էր, որ նման հնությունների կողքին կան նաև խիստ ժամանակակից էլեկտրոնային խաղալիքներ: Մեզ պատմեցին, որ մանկության թանգարանն ստեղծելու գաղափարը ծնվել է այն օրը, երբ Բոդոն աղբարկղում գտավ մի հին խաղատիկնիկ: Այժմ խաղալիքների հավաքածուն փոքրիկ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է:

Рубрика: Русский язык

Нормы поведения в Великобритании

Жители Англии всегда соблюдают правила этикета, чему поражаются многие иностранцы. Английская вежливость и невозмутимость в любой ситуации становятся предметом насмешек со стороны чужаков, но при этом ни у кого не возникнет желания назвать невоспитанным того, кто придерживается строгих правил этикета. Англия – это та страна, в которой зародилось понятие «истинного джентльмена». Чтобы им стать, нужно обладать безупречными манерами и соблюдать этикет.

Находясь в очереди

Англичане известны как очень вежливые люди. Всегда вставайте в хвост очереди и ждите своей очереди: для покупки билета, в банке, в почтовом офисе, для посадки в автобус или поезд. Если вы <впрыгните в очередь>, хотя никто вам ничего не скажет, звуки, выражающие недоброжелательство, вам гарантированы, таких людей в Англии называют <прыгунами>. Если есть некоторые сомнения по поводу наличия одной или нескольких очередей к различным кассам, вам следует подождать и встать за тем, кто пришел перед вами. Англичане не пытаются прорваться первыми, они очень справедливые люди. Вы часто услышите: <Кто следующий?> Общее правило таково: вы — следующий, если вы являетесь первым, появившимся в этой очереди!

Общение

В общении истинные англичане сдержаны и безэмоциональны. Громко что-то обсуждать, жестикулировать или по-другому проявлять свои эмоции считается дурным тоном. Излишнее выражение эмоций для англичан считается проявлением театральности, а значит, неискренности. Причем улыбаться вам при разговоре они будут все равно, как бы лично к вам не относились. Этикетом англичанам предписано обладать чувством собственного достоинства, что почитается не только у жителей Туманного Альбиона. Просить о помощи, жаловаться, искать сочувствия у окружающих здесь не принято. «Держать лицо» нужно в любой ситуации.

Этикет за столом

Этикет за столом в Англии соблюдается безупречно. Даже находясь дома, человек должен пользоваться именно теми столовыми приборами, которые предназначены для каждого конкретного блюда. Общение за столом должно быть непременно всеобщим: английский этикет запрещает шушукаться с соседом.

Приходить в гости без предварительного звонка невежливо. Не стоит разглядывать дом или сад самостоятельно, дождитесь хозяина. Во время еды немного отворачивайте тарелку от себя. По окончании трапезы оставьте немного пищи на тарелке. В завершение обеда хозяин приподнимает салфетку, только после этого гости могут расходиться из-за стола. На следующий день обязательно отправьте благодарственное письмо организатору ужина. Если после приема вам вручают подарок, то примите его с благодарностью.

Одежда

В Англии принято переодеваться к обеду. При этом если вы проживаете у английской семьи, то каждый день на вас должно быть новое платье (костюм). Не стоит появляться на улицах в одежде из натурального меха.

Студенты носят повседневную одежду во время дневного обучения в школе. Для вечернего времени вы можете привезти специальную одежду, поскольку в некоторые бары и клубы не пускают в джинсах и повседневной одежде. Погода в Англии очень переменчивая, поэтому неплохо привезти с собой теплые, водонепроницаемые вещи, особенно если вы приезжаете осенью или зимой. Даже в середине лета ветреная и дождливая погода не является необычной для Англии. Если вы останавливаетесь в принимающей семье, вы должны быть уверены, что всегда прилично одеты. Вы можете обидеть хозяев, не одевшись, к примеру, на завтрак, но в целом вы можете следовать примеру хозяев в вопросах допустимости той или иной одежды.

Рубрика: Ձեռներեցություն

Բիզնես պլան — IT ընկերություն

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը

Կայքերի, էլ. սարքավորումների և գործիքների արտադրություն իրականացնող կազմակերպություն։

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում


Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

• մատակարարների իշխանություն

Ծառայությունները մատուցվում են էլ. հարթակներում, և ծառայությունների մատուցման համար պահանջվում են միայն էլ. սարքավորումներ, մատակարարման խնդիր չի դիտվում

• գնորդների իշխանություն

Ոլորտը շատ զարգացած է, ունի մեծ պահանջարկ, սակայն և ունի մեծ մրցակցություն շուկայում։ Գնորդների մեծամասնությունը արտասահմանյան կազմակերպություններն են և անհատ ձեռնարկատերը։

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Կայքերը և էլ, սարքավորումներն ունեն շատ մեծ պահանջարկ, որը ժամանակի ընթացքում ավելանում է, ինչի պատճառով փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ չի դիտարկվում։

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ


Կազմակերպությունը առաջնահերթ աշխատելու է UpWork էլ. հարթակում, որտեղ տվյալ պահին կան 100000ից ավել գործող գործատուներ և աշխատողներ, սակայն իր որակի և գնի հաշվին ունի առավելություններ։

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Հիմնական վտանգը կկայանա մրցակիցների ծառայությունների գնի մեջ, սակայն համապատասխան համբավ ձեռք բերելուց հետո նախատեսվում է մրցակցության քանակի նվազում։

3.Գտնվելու վայրը ք. Երևան, Մերգելյան համալսարան։

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

5 W Շերրինգտոնի մեթոդը

• Who

Ով է նպատակային սպառողը՝ UpWork ինտերնետ ծառայությունների մատուցման էլ. հարթակի հաճախորդները։

• Why

Ինչու է սպառողը օգտվում ծառայություններից` ծառայություններն ունեն ցածր գին և բարձր որակ, նաև աշխատանքը կատարվում է հաճախորդների անմիջական շփման միջոցով, նաև հաճախորդը հետևում է աշխատանքի ընթացքին, ամենօրյա հաշվետվությունների միջոցով։

• What

Ինտերնետ կայքեր, բիզնես-ծրագրեր, հաշվապահական ծրագրեր, բանկային ծրագրեր, որոնց միջոցով նոր շուկա մտնող ապրանքներ ունեցող հաճախորդները կարող են գովազդել, ներկայացնել, հաճախորդներ ներգրավվել, իսկ արդեն համբավ վայելող կազմակերպությունները կարող են աշխատանքի ընթացքն ավտոմատացնել։

• When

Բիզնես ստեղծելիս, սեփական պրոդուկտը, ապրանքը ներկայացնելիս և գովազդելիս, աշխատանքի ընթացքն ապահովվելիս, նաև աշխատանքի ընթացքն ավտոմատացնելիս։

• Where

Աշխատատեցին գտնվում է Երևան քաղաքի Մերգելյան համալսարանի օֆիսային տարածքներից մեկում։ Ծառայությունները մատուցվելու են ամբողջ աշխարհում։

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

Ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ են սարքավորումներ և տարածք, հաշվի առնելով տվյալները, անենք հետևյալ հաշվարկը։

Մեկանգամյա ծախսեր

  • Համակարգիչներ (4 հատ) — 800.000դրամ
  • Մոնիտորներ (6 հատ) — 300.000 դրամ
  • Պրինտեր, հաշվապահական սարքավորումներ — 500.000 դրամ
  • Սարքավորումներ — 100.000 դրամ
  • Այլ ծախսեր — 50.000 դրամ

Ամենամյա ծախսեր

  • Կոմունալ վճարումներ — 1.200.000 դրամ
  • Տարածքի վարձավճար — 200.000 դրամ
  • Համակարգիչների սպասարկում — 100.000 դրամ
  • Աշխատավարձեր — 1.500.000 դրամ

Ընդհանուր մեկանգամյա ծախսեր — 1.750.000 դրամ

Ընդհանուր ամսեկան ծախսեր — 3.000.000 դրամ

Ընդհանուր ծախսեր — 4.750.000 դրամ

7.Վաճառքի գինը` Ժամավճար, միջին հաշվարկներով` ժամը 30$

8.Վաճառքների ծավալների կանխատեսում

Հարթակն ունի մեծ պահանջարկ և գնորդների մեջ թիվ։ Համապատասխան համբավ և հայտնի ընկերությունների հետ պայմանավորվածությունների, նաև այլ IT կազմակերպությունների հետ համագործակցությունից հետո նախատեսվում է ձեռք բերել հիմնական հաճախորդներ, երկարաժամկետ համագործակցության պայմանով պայմանագրերի կնքմամբ և նոր ինվեստորների ներգրավմամբ։