Blog Feed

Рубрика: ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Շահույթ, շահութաբերություն

Շահույթը տնտեսական գործունեության դրդապատճառ է, արտադրության շարժիչ, որը մեծապես ազդում է արտադրության  արդյունավետությունը բարձրացնելու, ռեսուրսների օգտագործման մակարդակի, դրանց այլընտրանքային հնարավորությունների վրա։ Շահույթը նպաստում է արտադրության նորացման, նաև՝ներդրումների , արտադրության թողարկան փոփոխություններին ու զբաղվածության կարգավորմանը։ Շահույթը առավել արդյունավետ ձևով լուծում է ռեսուրսների բաշխումը այլընտրանքային արտադրություններում։

Հայտնի են շահույթի երեք տեսակներ.

  • Տնտեսական
  • Հաշվապահական
  • Նորմալ

Տնտեսական շահույթը այն եկամուտն է, որը մնում է բոլոր ծախքերը հանելուց հետո՝ լինեն դրանք դրամական, քողարկված կամ այլընտրանքային։

Հաշվապահական շահույթը մնում է ֆիրմայի ընդհանուր հասույթից նյութերի, կապիտալի, աշխատանքի արժեքը հանելուց հետո։ Ձեռնարկության ընդհանուր եկամտի մի մասը նորմալ շահույթն է։ Դա այն նվազագույնն է, որ անհրաժեշտ է ձեռնարկատիրոջը՝ տնտեսությունը վարելու համար։

Շահութաբերությունը (եկամտաբերաթյուն), արտադրության տնտեսական արդյունավետության ցուցանիշ է, որ որոշվում է ստացված շահույթի  կամ եկամտի և արտադրական հիմնական ֆոնդերի ու շրջանառու միջոցների հարաբերությամբ (արտահայտած տոկոսներով)։

Рубрика: ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Տնտեսական ռիսկ

Տնտեսական ռիսկը ֆինանսական կորուստների հավանականությունն է։

Այն ունի մի շարք բնութագրեր․ օրինակ, անորոշության առկայություն, այլընտրանքային տարբերակի ընտրություն, որը պիտի ելք հանդիսանա, երբ ձեռնարկությունը հայտնվի անբարենպաստ պայմաններում և այլ։

Դրան կարող են նպաստել մի շարք գործոններ, ինչպիսիք են՝ բնական աղետները, տվյալ երկրի քաղաքական կամ սոցիալական պայմանների փոփոխությունները, այդ ոլորտում մրցակցությունը և այլն։

Տնտեսական ռիսկը կանխելու և դրա հետևանքները վերացնելու համար օգտագործվում են տարբեր մեթոդներ։ Օրինակ տվյալ կազմակերպության ապահովագրություն, որը թույլ է տալիս ապահովել որոշակի ֆինանսական պաշտպանություն։ Կամ օրինակ կատարվում են երկրի քաղաքական րավիճակի վերլուծություն և ըստ դրա, ծրագրվում են պլաններ։

Рубрика: ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Անհատ ձեռներեց

Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռներեցը այն ֆիզիկական անձն է, որն իրականացնում է տնտեսական որոշակի գործունեություն` ծառայությունների մատուցում, աշխատանքների կատարում, արտադրական գործունեություն, և որը գործում է ինքնուրույն և իր անունից:

Անհատ ձեռներեցը կարող է ձեռնարկել և իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական ցանկացած գործունեություն: Անհատ ձեռներեցը կարող է ձեռնարկել և իրականացնել տնտեսական գործունեություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, առանձին տեսակներ` հատուկ թույլտվություն (լիցենզիա) ունենալու դեպքում:

Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի՝

ա) օրենքով նախատեսված դեպքերում հիմնադրել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը.

բ) ունենալ առևտրային ներկայացուցչություններ.

գ) լինել հավատարմագրային կառավարիչ.

դ) այլ անհատ ձեռնարկատերերի կամ առևտրային կազմակերպությունների հետ պայմանագրի համաձայն իրականացնել համատեղ գործունեություն.

ե) ունենալ կնիք, դրոշմակնիք և բանկում հաշվարկային հաշիվ.

զ) ունենալ վարձու աշխատողներ.

է) ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ։

Անհատ ձեռներեցը պարտավոր է.

ա) վարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևի գործավարական մատյան և դրանում գրանցումներ կատարել բոլոր գործառնությունների մասին,

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանել գործավարական մատյանի գրանցումները հիմնավորող փաստաթղթեր,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան հսկիչ և վերահսկիչ մարմիններին ներկայացնել գործավարական մատյանը և գրանցումները հիմնավորող փաստաթղթերը,

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եկամուտների մասին ներկայացնել հայտարարագիր,

ե) պահպանել ֆինանսական կարգապահությունը,

զ) ձեռնարկության գործունեությունում պահպանել բնության պահպանության և մարդու առողջության անվտանգության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված , պայմանները,

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել

Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռներեցը այն ֆիզիկական անձն է, որն իրականացնում է տնտեսական որոշակի գործունեություն` ծառայությունների մատուցում, աշխատանքների կատարում, արտադրական գործունեություն, և որը գործում է ինքնուրույն և իր անունից:

Անհատ ձեռներեցը կարող է ձեռնարկել և իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական ցանկացած գործունեություն: Անհատ ձեռներեցը կարող է ձեռնարկել և իրականացնել տնտեսական գործունեություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, առանձին տեսակներ` հատուկ թույլտվություն (լիցենզիա) ունենալու դեպքում:

Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի՝

ա) օրենքով նախատեսված դեպքերում հիմնադրել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը.

բ) ունենալ առևտրային ներկայացուցչություններ.

գ) լինել հավատարմագրային կառավարիչ.

դ) այլ անհատ ձեռնարկատերերի կամ առևտրային կազմակերպությունների հետ պայմանագրի համաձայն իրականացնել համատեղ գործունեություն.

ե) ունենալ կնիք, դրոշմակնիք և բանկում հաշվարկային հաշիվ.

զ) ունենալ վարձու աշխատողներ.

է) ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ։

Անհատ ձեռներեցը պարտավոր է.

ա) վարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևի գործավարական մատյան և դրանում գրանցումներ կատարել բոլոր գործառնությունների մասին,

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանել գործավարական մատյանի գրանցումները հիմնավորող փաստաթղթեր,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան հսկիչ և վերահսկիչ մարմիններին ներկայացնել գործավարական մատյանը և գրանցումները հիմնավորող փաստաթղթերը,

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եկամուտների մասին ներկայացնել հայտարարագիր,

ե) պահպանել ֆինանսական կարգապահությունը,

զ) ձեռնարկության գործունեությունում պահպանել բնության պահպանության և մարդու առողջության անվտանգության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված , պայմանները,

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել իր սնանկանալու մասին, երբ սպառվում է ստանձնած պարտավորությունների կատարման հնարավորությունը,

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել ինչպես պայմանագրային, այնպես էլ` նույն կարգով ստանձնած մյուս պարտավորությունները և դրա համար կրել պատասխանատվություն:

Рубрика: ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Արտադրության հաստատուն և փոփոխուն գործոնները

Արտադրության գործոնները կայուն կամ ոչ կայուն ռեսուրսներ են, որոնք օգտագործվում են արտադրության հատուկ գործընթացների միջոցով այլ ապրանքներ ստանալու համար:

Արտադրության գործոնների տեսակները

Արտադրության գործոնների տեսակներից մեկը կայուն ռեսուրսներն են, այսինքն ՝ նրանք, որոնք չեն սպառվում արտադրության գործընթացում: Տնտեսագետները դրանք դասակարգում են երեք կատեգորիաների ՝ հող, աշխատուժ և կապիտալ։

Հող. Համարվում է արտադրության հիմնական գործոնը։
Աշխատանք. Հողի նման, այն համարվում է որպես արտադրության հիմնական գործոն. ներկայացնում է ոչ միայն արտադրության մեջ ծախսված մարդկային աշխատանքի ժամանակը, այլև մարդկային գիտելիքներն ու հմտությունները, որոնք օգտագործվում են արտադրության մեջ. արտադրության այս գործոնը, որպես կանոն, դիտարկվում է որպես տնտեսական զարգացման հիմնական գործոն.
Կապիտալ. Ներառում է բոլոր տևական ապրանքները, որոնք արտադրվում են այլ ապրանքների կամ ծառայությունների արտադրության կամ արտադրությանն աջակցելու նպատակով. արտադրության այս տիպի գործոնները կարող են ներառել արդյունաբերական մեքենաներ, համակարգչային սարքավորումներ, հեռահաղորդակցական սարքավորումներ, տրանսպորտային սարքավորումներ, կառույցներ և այլն:

Հաստատուն և փոփոխական արտադրության գործոններ

Եթե ​​կարճ ժամանակահատվածում հնարավոր է փոխել արտադրության գործոնի չափը, ապա այդպիսի գործոնը կոչվում է փոփոխական արտադրության գործոն:Իսկ եթե կարճ ժամանակահատվածում անհնար է փոխել արտադրության գործոնի չափը, այլ միայն երկար ժամանակ հետո, ապա այդպիսի գործոնը կոչվում է ֆիքսված արտադրության գործոն:

Рубрика: ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Ձեռնարկությունների կազմակերպա-իրավական ձևերը

Յուրաքանչյուր ձեռնարկություն ունի արտադրատեխնոլոգիականտնտեսական և կազմակերպական միասնություն։ Արտադրատեխնոլոգիականն արտահայտվում է պատրաստվող արտադրանքի տնտեսական նշանակությամբ, արտադրական միջոցների համալիր կազմով, տեխնոլոգիական  պրոցեսների համասեռությամբ և արտադրության առանձին փուլերի փոխկապակցվածությամբ։ Այդ ամենի արդյունքում օգտագործվող հումքն  ու նյութերը վերափոխվում են պատրաստի արտադրանքի։ Ձեռնարկությունը մեկ՝ միասնական օրգանիզմում միավորող կարևոր հատկանիշներից է ընդհանուր օժանդակ տնտեսության  առկայությունը և տարածքային ընդհանրությունը։ Արտադրատեխնոլոգիական միասնությունը ստեղծում է ձեռնարկությունը օպերատիվ ու արդյունավետ կառավարելու պայմաններ։ Ձեռնարկության տնտեսական միասնությունը արտահայտվում է զարգացման ռազմավարության և պլանների մշակման, նյութական, գիտատեխնիկական և ֆինանսական ռեսուրսների ձեռքբերման, հաշվառման, արդյունավետ օգտագործման, ինչպես նաև արդյունքի գնահատման և բաշխման սկզբունքների միասնությամբ։ Ձեռնարկության կազմակերպական միասնությունն արտահայտվում է աշխատավորների կոլեկտիվի առկայությամբ, կառավարչական միասնական ապարատով, աշխատանքի նյութական և բարոյական խրախուսման մեխանիզմների մշակման ու կիրառման սկզբունքների ընդհանրությամբ։ Ձեռնարկությունը տնտեսական գործունեության ինքնուրույն սուբյեկտ է։ Այն ինքնուրույն է կազմակերպում գործունեությունը շուկայում․ վարձում է աշխատուժ, ձեռք է բերում մեքենաներ և սարքավորումներ, հումք և հիմնական նյութեր, վառելիք  և էներգիա , համակցում է դրանք և կազմակերպում արտադրություն, թողարկում և վաճառում է արտադրանքը, իրականացնում է կապիտալի  վերարտադրությունը, ինքնուրույն որոշում է անդամակցել ձեռնարկությունների ցանկացած միավորմանը կամ դուրս գալ դրանից։

Рубрика: ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Ձեռնարկատիրական գործունեության տեսակները և ձևերը

ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Անհատական է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունը, որը պատկանում է անհատին անձնական սեփականության իրավունքով:
Ընտանեկան է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունը, որը պատկանում է ընտանիքի անդամներին` նրանց համատեղ սեփականության իրավունքով:
Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ստեղծման և պետական գրանցման համար անհրաժեշտ են սեփականատիրոջ (սեփականատերերի) դիմումը, ձեռնարկության կանոնադրությունը, իսկ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում` համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիան:
Գյուղացիական տնտեսությունը գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային արտադրություն իրականացնող ընտանեկան կամ անհատական ձեռնարկություն է:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական ընկերակցությունը (լրիվ կամ կոմանդիտային) կոլեկտիվ կամ խառը սեփականության և սեփականատերերի աշխատանքային մասնակցության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն է:
Տնտեսական ընկերակցության լիակատար անդամը երրորդ անձանց առջև անձնական գույքային պատասխանատվություն է կրում տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար: Լիակատար ընկերակցության բոլոր անդամները պետք է լիակատար անդամներ լինեն: 
Տնտեսական ընկերակցության անդամները կարող են լինել իրավաբանական անձինք (բացի պետական մարմիններից) կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք միավորվել են համատեղ ձեռնարկատիրական գործունեություն վարելու կամ այդպիսի գործունեությանը աջակցելու համար:
Քաղաքացին կարող է լիակատար անդամ լինել միայն մեկ տնտեսական ընկերակցությունում: Ընկերակցությունը չի կարող հանդես գալ որպես մեկ այլ ընկերակցության լիակատար անդամ:

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐ

Արտադրական կոոպերատիվը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, իր անդամների աշխատանքային պարտադիր մասնակցությամբ գործող ձեռնարկություն է, որը ստեղծվում է շահույթ (եկամուտ) կամ այլ օգտակար արդյունք ստանալու նպատակով:
Արտադրական կոոպերատիվի անդամներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների քաղաքացիներ, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք: Անդամը կարող է ներդնել նաև գույքային ավանդ, որը գրանցվում է, սակայն չի որոշում արտադրական կոոպերատիվի կառավարման և շահույթի (եկամուտների) բաշխման բնագավառում կոոպերատիվի անդամի իրավունքները: Արտադրական կոոպերատիվը իրավունք ունի աշխատանքային պայմանագրերի հիման վրա ներգրավելու վարձու աշխատողներ առանց նրանց թվաքանակի սահմանափակման:

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ) ԿՈՈՊԵՐԱՏԻՎ

Սպառողական (սպասարկման) կոոպերատիվները կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, իրենց անդամների աշխատանքային և (կամ) գույքային մասնակցությամբ գործող ձեռնարկություններ են, որոնց անդամներին կանոնադրությամբ արգելվում է շահույթից մաս ստանալ:
Սպառողական (սպասարկման) կոոպերատիվներն իրենց գործունեության իրականացման համար կարող են աշխատանքային պայմանագրերով ներգրավել վարձու աշխատողներ: Սպառողական (սպասարկման) կոոպերատիվի գործունեության մեջ նրա անդամի անձնական աշխատանքային մասնակցության ձևերը և վճարման հարցերը կարգավորվում են այդ կոոպերատիվի կանոնադրությամբ:

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը իրավաբանական անձ հանդիսացող, կոլեկտիվ և խառը սեփականության վրա հիմնված գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրություն ապահովող ձեռնարկություն է:

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժնետիրական ընկերություն է համարվում կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձ հանդիսացող, սեփականատերերի պարտադիր գույքային մասնակցությամբ ձեռնարկությունը: Բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը բաժանված է նախօրոք սահմանված քանակով և անվանական արժեքով բաժնետոմսեր կոչվող մասերի: Կանոնադրական հիմնադրամ է կոչվում նախօրոք որոշված այն դրամագլուխը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է բաժնետերերի կողմից մուծվի որպես ընկերության մասնակից դառնալու համար ներդրում` իրենց հասանելիք բաժնետոմսերի համար: Կանոնադրական հիմնադրամի մեծությունը որոշվում է ընկերության հիմնադիրների կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բաժնետիրական ընկերությունը պետք է ունենա առնվազն երկու հիմնադիր: Եթե բաժնետիրական ընկերության գործելու ընթացքում մնում է միայն մեկ բաժնետեր, ապա ընկերությունը կարող է իր գործունեությունը շարունակել որպես այդպիսին:
Բաժնետիրական ընկերությունը կոչվում է բաց, եթե բաժնետոմսերի տարածումը իրականացվում է ազատ բաժանորդագրության ձևով և փակ` եթե բաժնետոմսերը բաշխվում են միայն հիմնադիրների միջև, առանց ազատ բաժանորդագրության: Բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հետագա շրջանառությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դրանց ազատ առուծախի միջոցով:
Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ազատ առուծախի ենթակա չեն: Փակ բաժնետիրական ընկերության տարատեսակ է աշխատակիցների սեփականություն հանդիսացող (ժողովրդական) ձեռնարկությունը, որի բաժնետերեր կարող են լինել միայն տվյալ ձեռնարկության աշխատակիցները:

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է հանդիսանում կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, սեփականատերերի պարտադիր գույքային մասնակցությամբ ձեռնարկությունը:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում հանդես գալ որպես այլ ընկերությունների և ընկերակցությունների հիմնադիր կամ մասնակից, ինչպես նաև հիմնադրել դուստր ձեռնարկություններ:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հասարակական ծառայությունների ձեռնարկությունը բաց կամ փակ բաժնետիրական ընկերություն հանդիսացող ձեռնարկություն է, որի գործունեությունը ենթակա է հատուկ կարգավորման պետական կառավարման կամ իշխանության տեղական լիազորված մարմինների կողմից: 
Պետական լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատուկ կարգավորում է հասարակական ծառայությունների ձեռնարկությունների` արտադրանքի, մատուցված ծառայությունների կամ կատարած աշխատանքների ծավալը, գները և սպառողների ընտրությունը. նյութական ծախսերի կառուցվածքը և գները. մեկ մասնակցին հասնող բաժնետոմսերի առավելագույն քանակը և գումարը. բաժնետոմսերի վաճառքի կարգը քաղաքացիներին, այդ թվում ձեռնարկությունում զբաղվածներին. իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների բաժնետեր դառնալու կարգը. բաժնետոմսերով վճարվող շահութամասերի նվազագույն և (կամ) առավելագույն տոկոսաչափերը. այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց անդամակցելու կարգը. պետությանը (իշխանության տեղական մարմնին) պատկանող բաժնեմասը և այն տնօրինելու կարգը։

ՊԵՏԱԿԱՆ (ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ վերջինիս կողմից լիազորված պետական կառավարման (իշխանության տեղական) մարմինը:

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պետական ձեռնարկությունը ստանում է հատուկ նշանակության կարգավիճակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը ենթակա է ուղղակի կառավարման Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ լիազորված պետական մարմնի կողմից: Հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակը կապված է թողարկվող արտադրանքին, աշխատանքների կազմակերպմանը, տեխնոլոգիական գործընթացներին, գործունեության անվտանգությանը ներկայացվող հատուկ պահանջների հետ, որոնք և պայմանավորում են ձեռնարկության գործունեության կենտրոնացված կառավարման անհրաժեշտությունը։

ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Դուստր ձեռնարկությունը իրավաբանական անձ հանդիսացող այն ձեռնարկությունն է, որի ամբողջ գույքը սեփականության իրավունքով պատկանում է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող մեկ այլ ձեռնարկության, ինչպես նաև հասարակական կամ կրոնական կազմակերպության:
Դուստր ձեռնարկություն հիմնադրելու իրավունք ունեն կոլեկտիվ սեփականության վրա հիմնված ձեռնարկությունները, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները և Հայաստանի Հանրապետության ու այլ պետությունների պետական ձեռնարկությունները:

ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Համատեղ է համարվում կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձ հանդիսացող, օտարերկրյա քաղաքացիների, ձեռնարկությունների կամ կազմակերպությունների պարտադիր գույքային և (կամ) արտարժութային ներդրմամբ ձեռնարկությունը:

Рубрика: ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Ձեռնարկության ֆունկցիաները և դասակարգումը

Ձեռնարկությունը հասարակական արտադրության համակարգի սկզբնական օղակ։ Այն համակցում է նյութական, գիտատեխնիկական, աշխատանքային և մտավոր ռեսուրսները պահանջվող ծավալի, անվանացանկի և որակի արտադրանք թողարկելու կամ ծառայություններ մատուցելու բավարարելու, շահույթ ստանալու և այն առավելագույնի հասցնելու, ինչպես նաև տնտեսական շատ այլ նպատակներ իրագործելու համար։ Ռեսուրսների ամեն մի համակցում չէ, որ կարող է ապահովել անհրաժեշտ արդյունքը։ Ձեռնարկությունը սոցիալ-տնտեսական մի օրգանիզմ է, որը ստեղծվում է մեկ կամ մի քանի անձանց կողմից՝ արտադրանք թողարկելու կամ ծառայություններ մատուցելու, շուկայի պահանջը բավարարելու և շահույթ ստանալու նպատակով։ Ձեռնարկությունը աշխատողների այնպիսի կոլեկտիվ է, որը, օգտագործելով իր տնօրինության տակ գտնվող արտադրության միջոցները, թողարկում է հասարակության համար անհրաժեշտ որևէ տեսակի արտադրանք կամ մատուցում որոշակի ծառայություն, ունի արտադրատեխնիկական, տնտեսական և կազմակերպական միասնություն, օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից և տնտեսությունը վարում է տնտեսավարման որևէ եղանակով։ Ձեռնարկություններ են համարվում ինչպես սպասարկման ոլորտում գործող ամենափոքր՝ մեկ աշխատող ունեցող վարսավիրանոցը կամ առևտրային կրպակը, այնպես էլ համաշխարհային շուկան միմյանց միջև բաժանող բաժնետիրական խոշոր ընկերությունները և կորպորացիաները։

Рубрика: Հաշվետվություններ

Տարեկան հաշվետվություն 2021

Այս տարին շատ հետաքրքիր էր, լի էր նոր գիտելիքներով և ձեռքբերումներով։ Ծանոթացանք մեր ապագա մասնագիտության հմտտությունների հետ։ Առաջին կիսամյակում ծանոթացանք մեր մասնագիտության հիմունքներին և կողմնորոշվեցինք մեր ապագա մասնագիտական ուղղու հարցում։

Երկրորդ կիսամյաում կատարեցինք տարբեր նախագծեր Իմ մանագիտության (Ծրագրավորում) հունվարյան ստուգաեսի հաշվետվությունը

Ունեցել եմ մասնակցություն հետևյալ նախագծերին ՝

Թարգմանական ստուգատես

Причина долголетия

Հոգեբանական նախագծեր

Нормы поведения в разных странах мира

Նախագիծ-առաջադրանք։ Խայթոցներ

Մասնակցել եմ նաև հունիս ամսին կայացած Ամառային ճամբարին։

Հետևյալ հղումներով կարող եք ծանոթանալ իմ բլոգում կատարված աշխատանքներին՝

Русский Язык

Հասարակագիտություն

English

Ձեռներեցություն

Հաղորդակցման հմտություններ

Հայոց պատմություն

Рубрика: Հասարակագիտություն

Հասարակագիտության քննական առաջադրանք․ հասարակական խնդիր

Գործազրկություն

Ըստ գործազրկության համըդհանուր սահմանման, գործազուրկ են համարվում այն անձինք (15-75 տարեկան), ովքեր տվյալ պահին չունեն աշխատանք, ունակ են աշխատել և ակտիվ կերպով փնտրում են այն։ Տվյալ երկրի բնակիչների զբաղվածության ապահովումը այդ երկրի տնտեսության ողնաշարն է․որքան քիչ է գործազրկության մակարդակը, այնքան բարձր է երկրի տնտեսական աճը։ Հենց դա է պատճառը, որ այս հարցի քննարկմանը հաճախ ենք ականատես լինում։ ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանը առաջին տեղում է գործազրկության մակարդակի աճով։ Չնայած որ, համավարակը Երկրի բոլոր պետություններին էլ որոշակի քանակով «նվիրեց» դա։
Երկրում տիրող գործազրկության բարձր մակարդակի պատճառով արտագաղթի մեծ հոսք է տեղի ունենում։ Երկրից հեռանում են հիմնականում միջին տարիքի անձինք՝ աշխատանք գտնելու հույսով։ Եվ, հետևաբար, ստացվում է, որ երկրի կորիզը լքում է հայրենիքը, որն էլ իր հերթին տանում է երկրի թերի զարգացմանը։ Ստացվում է, որ պետությունը որոշակի մինջոցներ է տրամադրում նոր մասկագետներ պատրաստելուն, սակայն չկարողանալով ապահովել նրանց աշխատանքով, կորցնում թե աշխատուժ, և թե որոշակի ֆինանսական միջոցներ, որոնք պետք է մուտք գործեին պետական բյուջե։
Եթե ժամանակին տեղի չունենան փոփոխություններ, երկիրը կգնա դեպի աղքատություն։ Իսկ դա կբերի շատ ու շատ խնդիր իր հետ։ Սակայն հեշտ է միայն խոսելը խնդրից․պետք են նաև առաջարկներ և խնդրի լուծման մեթոդներ։
Կարծում եմ, պետք են նոր աշխատատեղեր ստեղծել, օրինակ հիմնելով արտադրական որոշ կազմակերպություններ կամ գործարաններ։ Գուցե որոշակի փորձերից հետո բացահայտվի հայի մեկ այլ տաղանդ, որն է ունենալ սեփական արտադրությունը)
Այդպիսով, կբացվեն նոր աշխատատեղեր, կկրճատվի գործազուրկների թիվը, իսկ արդեն իսկ աշխատող անձիք կվճարեն հարկեր, որն էլ կգնա պետական բյուջե։
Նաև շատ կարևոր է պատանիների դերը։ Նրանք են երկրի հաջորդ սերունդն ու ապագան։ Կարելի է ստեղծել այնպիսի կենտրոններ, որոնք թույլ կտան նրանց նախապես ունենալ մասնագիտական կողմնորոշում և մինչ աշխատանքի անցնելը՝ որոշակի փորձի կուտակում։
Եվս մի կարևոր բան․ այն մարդիկ, ովքեր արդեն ունեն աշխատանք, գործատուները, կարծում եմ, չպետք է թույլ տան, որպեսզի նրանք չունենան մասնագիտական աճ։ Դրա համար նրանք պիտի հաճախակի ուղարկեն իրենց աշխատողներին վերապատրաստումների, որն էլ կօգնի ունենալ որակյալ և ժամանակի հետ քայլող մասնագետներ։

Рубрика: Հաղորդակցման հմտություններ

Ինքնակենսագրություն

Ես Վլադիմիրն եմ 17 տարեկան, ապրում եմ Երևանում։ Ավարտել եմ 181 հիմնական դպրոցը, այժմ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Վեբ Ծրագրավորող եմ: Սիրում եմ սպորտ՝ 1 տարի զբաղվել եմ բասկետբոլով: Մոտ 3 տարի է աշխատում եմ ՀաքԹեք ընկերությունում, որպես ծրագրավորող։