Рубрика: Հասարակագիտություն

Հասարակագիտության քննական առաջադրանք․ հասարակական խնդիր

Գործազրկություն

Ըստ գործազրկության համըդհանուր սահմանման, գործազուրկ են համարվում այն անձինք (15-75 տարեկան), ովքեր տվյալ պահին չունեն աշխատանք, ունակ են աշխատել և ակտիվ կերպով փնտրում են այն։ Տվյալ երկրի բնակիչների զբաղվածության ապահովումը այդ երկրի տնտեսության ողնաշարն է․որքան քիչ է գործազրկության մակարդակը, այնքան բարձր է երկրի տնտեսական աճը։ Հենց դա է պատճառը, որ այս հարցի քննարկմանը հաճախ ենք ականատես լինում։ ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանը առաջին տեղում է գործազրկության մակարդակի աճով։ Չնայած որ, համավարակը Երկրի բոլոր պետություններին էլ որոշակի քանակով «նվիրեց» դա։
Երկրում տիրող գործազրկության բարձր մակարդակի պատճառով արտագաղթի մեծ հոսք է տեղի ունենում։ Երկրից հեռանում են հիմնականում միջին տարիքի անձինք՝ աշխատանք գտնելու հույսով։ Եվ, հետևաբար, ստացվում է, որ երկրի կորիզը լքում է հայրենիքը, որն էլ իր հերթին տանում է երկրի թերի զարգացմանը։ Ստացվում է, որ պետությունը որոշակի մինջոցներ է տրամադրում նոր մասկագետներ պատրաստելուն, սակայն չկարողանալով ապահովել նրանց աշխատանքով, կորցնում թե աշխատուժ, և թե որոշակի ֆինանսական միջոցներ, որոնք պետք է մուտք գործեին պետական բյուջե։
Եթե ժամանակին տեղի չունենան փոփոխություններ, երկիրը կգնա դեպի աղքատություն։ Իսկ դա կբերի շատ ու շատ խնդիր իր հետ։ Սակայն հեշտ է միայն խոսելը խնդրից․պետք են նաև առաջարկներ և խնդրի լուծման մեթոդներ։
Կարծում եմ, պետք են նոր աշխատատեղեր ստեղծել, օրինակ հիմնելով արտադրական որոշ կազմակերպություններ կամ գործարաններ։ Գուցե որոշակի փորձերից հետո բացահայտվի հայի մեկ այլ տաղանդ, որն է ունենալ սեփական արտադրությունը)
Այդպիսով, կբացվեն նոր աշխատատեղեր, կկրճատվի գործազուրկների թիվը, իսկ արդեն իսկ աշխատող անձիք կվճարեն հարկեր, որն էլ կգնա պետական բյուջե։
Նաև շատ կարևոր է պատանիների դերը։ Նրանք են երկրի հաջորդ սերունդն ու ապագան։ Կարելի է ստեղծել այնպիսի կենտրոններ, որոնք թույլ կտան նրանց նախապես ունենալ մասնագիտական կողմնորոշում և մինչ աշխատանքի անցնելը՝ որոշակի փորձի կուտակում։
Եվս մի կարևոր բան․ այն մարդիկ, ովքեր արդեն ունեն աշխատանք, գործատուները, կարծում եմ, չպետք է թույլ տան, որպեսզի նրանք չունենան մասնագիտական աճ։ Դրա համար նրանք պիտի հաճախակի ուղարկեն իրենց աշխատողներին վերապատրաստումների, որն էլ կօգնի ունենալ որակյալ և ժամանակի հետ քայլող մասնագետներ։

Рубрика: Հասարակագիտություն, Առցանց ուսուցում

Առցանց ուսուցում: Հասարակագիտություն մայիսի 11-15

<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմա՝ 1. <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>>։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ինչու՞ Խորհրդային Ադրբեջանը 1988 թ․-ին որդեգրեց Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ և կոտորածներ կազմակերպելու քաղաքականությունը։ Ինչի՞ էր ձգտում դրանով Ադրբեջանը։
  • Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների նկատմամբ, ինչու՞ էին լուռ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։
  • Ինչու՞ Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու և զինված պայքարի քաղաքականությանը։ Չկա՞ր այլ ելք։
  • Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։
  • Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Լաչինի միջանցքի ազատագրումը։
  • Ի՞նչն է Արցախի համար <<Անվտանգության գոտին>>։
  • Ինչու՞ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ։
  • Ինչո՞վ են տարբերվում <<զինադադարը>> և <<հաշտությունը>>։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, փորձե՛ք լուծել Արցախյան խնդիրը,  չառաջնորդվելով ազգային տրամադրություններով։ Օգտվե՛ք հայկական և ադրբեջանական դիրքորոշումներից։
62c777242febbf4826b0061537228033
Рубрика: Հասարակագիտություն

Առցանց ուսուցում հասարակագիտություն

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Աշխարհաքաղաքականության գործոններըթեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ի՞նչ է տնտեսական ռեսուրսը։
  • Ժամանակակից աշխարհում ինչպիսի՞ տնտեսական առաջնային ռեսուրսներ գիտեք։ Թվարկե՛ք
  • Որտե՞ղ է կենտրոնացած նավթի և գազի համաշխարհային ռեսուրսների մեծ մասը։ Թվարկե՛ք դրանցով հարուստ երկները։
  • Ինչու՞ են հզորագույն երկները ցանկանում իրենց ազդեցության տակ պահել նավթով և գազով հարուստ տարածքները։ Ի՞նչ առավելություններ է տալիս դա նրանց։
  • Ինչպիսի՞ խնդիրներ են առաջանում ջրային պաշարներին տիրանալու ձգտումները, թվարկե՛ք մի քանի խնդիրներ։
  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունի՝ Պանամայի ջրանցքը։
  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունի՝ Սուեզի ջրանցքը։
  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունի՝ Մալակկայի նեղուցը։
  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունեն՝ Ջիբրալթարի նեղուցը, Բոսֆորը և Դարդանելը։
  • Համաշխարհային հաղորդակցության ուղիների տեսակետից, ինչպիսի՞ նշանակություն ունի Հարավային Կովկասը։
Рубрика: Հասարակագիտություն

«Հասարակագիտություն» առցանց ուսուցում

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ազգային շահ)>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
  • Ի՞նչ նշանակություն ունի <<Ազգ>> հասկացողության համար լեզուն։
  • Պատասխան՝ «Ազգ» հասկացության որոշ հատկանիշներ հաճախ հասարակական-քաղաքական հնչեղություն են ստանում:
  • Ի՞նչ նշանակություն ունի <<Ազգ>> հասկացողության համար կրոնը։
  • Պատասխան՝ Կրոնական ուղղության ընտրությունն արդեն քաղաքական արդեն կողմնորոշման ակտ է:
  • Ինչպե՞ս է պատմական տարբեր շրջաններում կրոնը օգտագործվել քաղաքական շահերի համար։
  • Պատասխան՝ Օրինակ 988թ․ քրիստոնեության ընդունումը , որպես պետական կրոն Հին Ռուսիայի կողմից քաղաքական գործողություն էր, որպեսզի հարաբերությունները սերտացնի քրիստոնյա Բյուզանդիայի հետ։
  • Ի՞նչ նշանակություն ունի <<Ազգ>> հասկացողության համար <<Պատմական հայրենիքը>>։
  • Պատասխան՝ Պատմականհայրենիքը տվյալ ազգի ներկայացուցիչի գիտակցության մեջ ձևավորվում է, որպես պատմական սկիզբ և իր դերը շարունակում նաև հետագայում անկախ նրանից թե ինչ փոփոխություններ են կրել պետությունը և վարչատարածքային սահմանները։
  • Ե՞րբ և որտե՞ղ է գիտական շրջանառության մեջ մտել <<Ազգային շահ>> հասկացողությունը։
  • Պատասխան՝ Առաջին անգամ այս հասկացությունը հայտնվել է օքսֆորդյան հանրագիրտարանում 1935 թվականին, իսկ ավելի ուշ Հենրի Մորգենթաունի «Ի պաշտպանություն ազգային շահի» (1948) գրքում։
  • Ինչպե՞ս է բնութագրվում <<Ազգային շահ>> հասկացողությունը։
  • Պատասխան՝Ազգային շահը ցուցյ է տալիս, թե ինչնե լավ, օգտակար երևէ երկրի, պետության համար, թե՛ երկրի ներսում, թե՛ այլ պետությունների հետ ունեցած հարաբերություններում։
  • <<Ազգային շահը>> տվյալ ազգի, պետության համար համարվում է ամփոփոխ կատեգորիա, թե պատմա-աշխարհագրական որոշակի հանգամանքների բերմամբ ենթարկվում է փոփոխությունների։
  • Պատասխան՝Ազգային շահը անփոփոխչէ, այն կարող է հանգամանքների բերմամբ փոխվել։
  • Ի՞նչ է տեղի ունենում երբ բախվում են տարբեր պետությունների ազգային շահերը, բերե՛ք պատմական օրինակներ։
  • Պատասխան՝1979թ․-ին Խմ-ի զորքերի մուտքը Աֆղանստան։
  • Ազգային շահերի նշանակության առումով, ինչո՞վ ենտարբերվում՝ կենսական կարևոր (կամ գլխավոր) և երկրորդական, մյուս կողմից, երկարատև և ժամանակավոր շահերը։
  • Պատասխան՝Ըստ երևույթին երկրորդական շահերը բխում են առաջնային շահերից, այսինքն դրանք գրեթե հավասարապես կարևոր են։ Միայն առաջնայինշահերը ունեն ավելի միջազգային մակարդակ, և ավելի շատ ուշադրություն ու ներուժ է հատկացվում դրանց։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ, Ո՞րն է ՀՀ-ի <<ազգային շահը>>։
220567_600

Քարտեզ, որտեղ ներկայացված է <<Պանթյուրքիզմի>> սահմանները։

Рубрика: Հասարակագիտություն

ՀՀ կառավարման համակարգը


Սահմանադրությունը

ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեների արդյունքում:

Սահմանադրաիրավական բնութագիրը
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Ազգային ժողովը
Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Խորհրդարանական վերջին ընտրությունները, որոնք արտահերթ էին, տեղի են ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

Հանրապետության Նախագահը
Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից յոթ տարի ժամկետով:

Կառավարությունը
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ: Փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:

Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:

Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը
Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Oրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը, որը անկախ պետական մարմին է՝ կազմված տասն անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, ևս հինգին՝ Ազգային ժողովը:

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Մարզերը կազմված են գյուղական և քաղաքային համայնքներից: Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է 10 մարզի:

Դրանք են՝ Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիր մարզ, Գեղարքունիք մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ և Տավուշի մարզ:

Մայրաքաղաք Երևանը համայնք է: Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:

Рубрика: Հասարակագիտություն

Փող

Փող, ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Այն հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի էությունն այն է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողի էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի[1][2][3]: Փողի հիմնական և աչքի ընկնող գործառույթները հետևյալներն են. փոխանակման միջոց, հաշվի միավոր, արժույթի շուկայի և երբեմն հետաձգված վճարման ստանդարտ[4][5] : Այս բոլոր գործառույթները կատարող ապրանքը կարելի է անվանել փող:

Պատմականորեն, փողը շուկայական հարաբերությունների ընթացքում ստեղծված ապրանք է, բայց ժամանակակից փողային համակարգը հիմնված է գրեթե միայն հայտարարագրված փողի վրա[6]։ Հայտարարագրված փողերը, ինչպես ցանկացած պատքային չեկեր և ստացականներ, առանց օգտագործման արժեքի ֆիզիկական ապրանքներ են: Դրանք պետք է ընդունվեն որպես երկրի սահմաններում վճարման օրինական ձև՝ կառավարության կողմից հաստատված՝ բոլոր հանրային և մասնավոր պարտքերի մարման համար[7] : Կեղծ փողերը կարող են լավ գումարներ բերել՝ կորցնելով իրենց արժեքը:

Մի երկրի դրամական միջոցը բաղկացած է միևնույն արժույթից (թղթադրամներ և մետաղադրամներ), և կախված օգտագործման որոշակի սահմաններից՝ մեկ կամ մի քանի բանկային գումարների տեսակներից (հաշվեկշռային հաշիվներում պահվող մնացորդները, խնայողական հաշիվները և բանկային հաշիվների այլ տեսակներ): Բանկային փողը, որը բաղկացած է միայն գրառումներից (հիմնականում համակարգչայինացված ժամանակակից բանկային համակարգում), ձևավորվում է զարգացած երկրներում[8][9][10]: