Рубрика: Հաշվետվություն
Առցանց ուսուցում։ ապրիլի 20-23
Առցանց ուսուցում։ Հայոց լեզու ապրիլի 13-17
Գործնական աշխատանք
- Բառաշարքում ընդգծել ը գաղտնավանկ ունեցող բառերը:
Վերջնագիծ, հյուրընկալ, նկարել, ակնթարթ, գլխարկ, խճանկար, արագընթաց, լեռնաբնակ, զրահ, նվագարան, փղձկալ, այծյամ, հնչյուն, վեհանձն, արթմնի, չվերթ: - Բառաշարքում ընդգծել ապ- նախածանցն ունեցող բառերը:Ապրանք, ապաբախտ, ապուշ, ապակի, ապուպապ, ապօրինի, ապուխտ, ապագա, ապացույց, ապստամբ, ապավեն, ապառաժ, ապաստան, ապերախտ, ապար, ապտակ, ապրուստ, ապազգային, ապուր:
3.Բառաշարքում ընդգծել անհոդակապ բառերը:
Բնավեր, խճավազ, բազմազգ, խաղասաց, չվերթ, ագեվազ, բեռնատար, եռակողմ, ցլամարտ, գանձարկղ, ուղեկալ, հաղթանդամ, աղվեսագի, գինետուն, ձյունապատ, վազանց, արգավանդ, լուսանկար, հերարձակ:
4. Ընդգծել փոխաբերական իմաստով գործածված բառակապակցությունները:
Թաց գետին, դառը խոսք, գույնզգույն ծաղիկներ, մայրացած հասկ, նիրհած դաշտեր, բախտի անիվ, բարդ խնդիր, սուր աչք, վարդագույն երազ, ննջող առվակ, փրփրուն ալիք, ծաղկած այգի, լալկան ուռենի:
5. Շարքում գտնել հոմանիշ բառերի 8 զույգ:
Արի, արագ, անզոր, հոյակապ, սնամեջ, անապական, գոռոզամիտ, աննկուն, ինքնահավան, անվեհեր, գեր, վճիտ, սքանչելի, ունայն, աննվաճ, մարմնեղ, թույլ, փութկոտ:
6. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վերջապես նրանք հասան հռչակավոր Խաչաղ.յուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անց.ի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառ.ելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խի.ն ու ավազը երևում էին: Արշավախմբի .րոնումները ցն.ող արցունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլ., բազմաթիվ ստորգետն. անձավներ, լճեր ու գետեր:
Մաթեմատիկա մարտի 30 — ապրիլի 10
1.Գտեք ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերը .
99, 100
ա)Գտեք նրանց հակադիրների գումարը:
-99+(-100)=-199
բ)Գրեք այդ երկու թվերի միջև ընկած որևէ a թիվ :
-99,9
գ)Հաշվեք |a|-ն :
99,9
2.Գտեք 151/27-ից փոքր ամենամեծ ամբողջ թիվը:
5
3.Գտեք 22 թվի երկնիշ բազմապատիկները:
44,22,66,88
4.Գտեք նվազելին,եթե նվազելիի,հանելիի և տարբերության գումարը հավասար է 48-ի:
24
5. 1,35 և 1,4 թվերի միջև գտեք 18 հայտարարով կոտորակ:
25/18
6.10/3; π; 10 թվերը դասավորեք նվազման կարգով:
10,10/3,π
7.Գտնել արտահայտության արժեք.
ա)3 *33 *63 = 3
բ) √0,12525/√25 = √1/200
գ)8-0,5 *8-14 = 1/4*√1/2
դ)(( 3√2)^-√3)^√2 = 2^9
8. Գտնել արտահայտության արժեք.
2cos 8 +sin 8 2
9. ( 22)3 + cos *tg74
64
10. 15 *cos 35 + sin 15 * sin 35
Առցանց ուսուցում Կենսաբանություն ապրիլի 6-10
Էկոհամակարգի կառուցվածքը
Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում են հետևյալ բաղադրիչները` անօրգանական նյութեր (H2O, CO2, N2,C և այլն), օրգանական միացություններ (ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հումուսային նյութեր ևայլն), որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան բաղադրիչների միջև,օդային և ջրային միջավայրեր,եղանակային պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ,պրոդուցենտներ. Օրգանիզմներ են (հիմնականում` բույսեր,ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէները), որոնք պարզ անօրգանական նյութերից` (H2O և CO2), օգտագործելով արևի էներգիան,սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացաց բոլոր օրգանիզմների համար,· կոնսումենտներ, հետերոտրոֆ օրգանիզմներ են (հիմնականում կենդանիներ), որոնք սնվում են բույսերի կամ կենդանիների պատրաստի օրգանական նյութերով: Նրանք չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութ և ստանում են այն պատրաստի վիճակում: Նրանց օրգանիզմում օրգանական նյութերը վերափոխվում են իրենց համար հատուկ սպիտակուցների և այլ նյութերի:· ռեդուցենտներ, քայքայող օրգանիզմներ են (հիմնականում բակտերիաները և սնկերը), որոնք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում կամ էլ օգտագործում են լուծված օրգանական նյութերը:Այսպիսով` էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները: Դրանք առաջացնում են պարզ անօրգանական նյութեր` ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն (այսպես կոչված <<ընդհանուր արժույթ>>, որը օգտագործվում է կանաչ բույսերի կողմից`օրգանական նյութ սինթեզելու նպատակով): Կենսաբանական շրջապտույտի անխափան գործունեությամբ է պայմանավորված էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը: Անընդատ և հավիտենական գործընթացը` կենսաբանական շրջապտույտը, հիմնականում կատարվում է, այսպես կոչված, <<ինքնապարփակ>> ձևով, այսինքն` առանց արտադրության մնացորդների ու թափոնների կուտակման: Օրգանիզմների միջև գոյություն ունեցող բազմազան և սերտ փոխհարաբերության շնորհիվ, էկոհամակարգերը ձեռք են բերել ամբողջականություն, կայունություն և զարգացման հարաբերական անկախություն: Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:Նյութափոխանակության գործընթացին մասնակցող օրգանիզմները տարածության մեջ մասնակիորեն տարանջատված են: Ավտոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են վերին հարկում, որտեղ տեսանլի լույսը մատչելի է: Այդ հարկը կոչվում է կանաչ գոտի: Հետերոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են ստորին հարկում, որտեղ հողում և նստվածքներում կուտակվում են օրգանական նյութեր:Էկոհամակարգերի բաղադրիչների հիմնական գործընթացները տարանջատվում են նաև ժամանակային առումով: Այսպես, հնարավոր է նկատելի խզում ավտոտրոֆ օրգանիզմների կողմից սինթեզված օրգանական նյութերի և հետերոտրոֆների կողմից այդ նյութերի օգտագործման միջև: Այնուամենայնիվ, էկոհամակարգերի այդ 3 կենդանի բաղադրիչներին` պրոդուցենտներին, կոնսումենտներին և ռեդուցենտներին, կարելի է դիտարկել որպես բնության երեք գործառնական թագավորություններ. դրանց տարանջատումը գլխավորապես հիմնված է սնման տիպի և էներգիայի ստացման եղանակի վրա:Եթե հարցնենք, թե քանի էկոհամակարգ կա երկրագնդի վրա, ապա այդ հարցին հնարավոր չի լինի պատասխանել, քանի որ էկոհամակարգերը հստակ սահմաններ չունեն: Այդ պատճառով էկոլոգները ուսումնասիրում են էկոհամակարգերի զուգակցումները` բիոմները: Բիոմները էկոհամակարգային խոշոր ենթաբաժիններ են բնակլիմայական զոնայի կամ բնական գոտու սահմաններում, որտեղ գերակշռում են բույսերի և կենդանիների այս կամ այն տեսակները: Ցամաքային բիոմները սահմանազատելու համար բացի միջավայրի ֆիզիկա-աշխարհագրական պայմաններից օգտագործում են այդ բիոմները կազմող բույսերի կենսական ձևերի զուգակցումները. տունդրայի համար` մեկամյա խոտերը, քսերոֆիտները և սուկուլենտները, տափաստանների համար` մարգագետնային խոտերը: Կենսոլորտային ողջ կենսազանգվածի 99%ը կազմում են բույսերը: Արևադարձային անտառները կազմում են ցամաքի 7%-ը, անապատնրը` ¼-ը, իսկ դրանց բուսականությունը` միայն 1%-ը:Փաստորեն, էկոհամակարգը էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ են մտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը` բաղադրիչներ, որոնք փոխադարձ ազդում են մեկը մյուսի հատկությունների վրա և անհրաժեշտ են կյանքի ապահովման համար այն ձևով, որը գոյություն ունի երկրի վրա: Եթե մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը անցնի այն խնդիրների նպատակային ամբողջական լուծմանը, որոնք ծնվում են բիոմների և կենսոլորտի մակարդակում, ապա առաջին հերթին պետք է ուսումնասիրենք կազմակերպման էկոհամակարգային մակարդակը:Էկոհամակարգերը, բացի էներգիայի հոսքից ու նյութերի շրջապտույտից, բնութագրվում են նաև զարգացած տեղեկատվական ցանցերով, որոնք իրենց մեջ ներգրավում են ֆիզիկական և քիմիական ազդանշանների հոսքերը: Դրանք կապում են համակարգի բոլոր մասերը և ղեկավարում կամ կարգավորում դրանք որպես ամբողջություն: Այդ իսկ պատճառով կարելի է համարել, որ էկոհամակարգերն ունեն կիբեռնետիկական բնույթ և, ի տարբերություն մարդու կողմից ստեղծված կիբեռնետիկական սարքերի, իրենց կառավարող գործառույթները կենտրոնացնում են հենց իրենց մեջ: Ավելցուկայնությունը (երբ որևէ գործառույթ կարող է իրականացվել ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակներով և բաղադրիչները) բարձրացնում է համակարգի կայունությունը: Հասնելիք կայունության աստիճանը շատ տարբեր է և կախված է ինչպես շրջապատող միջավայրի կոշտությունից, այնպես էլ ներքին կառավարող մեխանիզմների արդյունավետությունից:
Առցանց ուսուցում Աշխարհագրություն ապրիլի 6-10


1․ Ներկայացնել այն գործոնները որոնք, նպաստում են ժողովրդական պայթյունի, յուրաքանչյուր գործոնի դերը ներկայացնել առանձին երկրների օրինակով։
2. Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։
Բնակչության վերարտադրության վրա ազդում են
ինչպես կենսաբանական, այնպես էլ տնտեսական, սոցիալ–մշակութային,
ժողովրդագրական և հոգեբանական գործոնները: Թեև ծնունդը և մահը իրենց էությամբ
կենսաբանական գործընթացներ են, սակայն դրանց վրա որոշիչ ազդեցություն են թողնում
հասարակական գործոններն ու պայմանները: Բնակչության բարեկեցության աճը,
կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը, կանանց զբաղվածության աճը,
ուրբանիզացման մակարդակի բարձրացումը, երեխաների կրթության և
դաստիարակության վրա կատարված ծախսերի աճը սովորաբար իջեցնում են
ծնելիության ցուցանիշները:
3. Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի: Նշել ուրվագծային քարտեզի վրա։
Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։

Առցանց ուսուցում հայոց պատմություն ապրիլի 6-10
Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը
Արտաշեսյանների թագավորություն, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։ Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը, Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։
Մ․թ․ա․ 201 թվականին Սելևկյան Անտիոքոս Մեծ թագավորի զորքերի ղեկավար Արտաշեսը մտնում է Հայաստան և տապալում Երվանդունիների թագավորությունը, որի վերացումից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում դառնում են կառավարիչներ։ Սակայն մ․թ․ա․ 190 թվականին տեղի է ունենում Մագնեսիայի ճակատամարտը, որտեղ Սելևկյանները ջախջախիչ պարտություն են կրում և սկսում թուլանալ։ Օգտվելով նպաստավոր պայմաններից՝ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում մ․թ․ա․ 189 թվականին վերականգնում են հայոց անկախությունը։
Արտաշեսը կատարում է մի շարք բարեփոխումներ, կառուցում է Արտաշատը, և Արտաշեսյանների թագավորությունը տարածաշրջանում ձեռք է բերում ազդեցիկ դիրք։ Արտաշեսին հաջորդում է Արտավազդ Ա-ն, որի ժամանակ տեղի ունեցած հայ-պարթևական պատերազմի ժամանակ հայկական կողմը պարտություն է կրում և ստիպված լինում ապագա արքա Տիրան Ա-ի որդուն՝ Տիգրան Արտաշեսյանին պատանդ հանձնել պարթևներին։ Տիրան Ա-ի ժամանակաշրջանը համեմատաբար խաղաղ է անցնում, իսկ նրա մահից հետո Արտաշեսյանների թագավորություն է վերադառնում Տիգրանը՝ վերադարձի համար պարթևներին զիջելով Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքը։
Վերադառնալով Հայաստան՝ Տիգրան Մեծը անմիջապես սկսում է ամրապնդել թագավորության հիմքերը։ Նա դաշնակցում է Պոնտոսի արքա Միհրդատի հետ և մի շարք արշավանքներ ձեռնարկելով՝ ստեղծում հայոց աշխարհակալությունը։ Սակայն այդ ժամանակ սկսվում է հակասություններ առաջանալ Հռոմի և Հայաստանի միջև, որը վերածվում է պատերազմի։ Այն տեղի է ունենում մ․թ․ա․ 69-66 թվականներին։ Պատերազմի հետևանքով Տիգրան Մեծը կնքում է Արտաշատի պայմանագիրը ըստ որի՝ Հայաստանը կորցնում է իր բոլոր արտաքին նվաճումները, բացառությամբ Հյուսիսային Միջագետքի։
Տիգրան Մեծին հաջորդում է նրա որդին՝ Արտավազդ Բ-ն, որը մասնակցություն է ունենում Հռոմի՝ Պարթևստանի դեմ ուղղված պատերազմներին։ Նա երկու անգամ խոստանում է զորք տրամադրել Հայաստանի «բարեկամ և դաշնակից» համարվող Հռոմին, սակայն երկու անգամ էլ հռոմեացի զորավարների սխալ քայլերը տեսնելով և վերահաս պարտությունը զգալով՝ նա հետ է քաշում իր զորքերը։ Առաջին արշավանքը ավարտվում է Կրասսոսի մահով, իսկ երկրորդը Անտոնիոսի անփառունակ պարտությամբ։ Ի վերջո՝ մ․թ․ա․ 34 թվականին Անտոնիոսը մեղադրում է նրան դավաճանության մեջ և ներխուժելով Հայաստան՝ գերեվարում է նրան Ալեքսանդրիա, ապա մահապատժի ենթարկում։
Արտավազդ Բ-ին հաջորդում է իր որդին՝ Արտաշես Բ-ն։ Նա Արտավազդ Բ-ի որդին էր, որը կարողացել էր խույս տալ իր ընտանիքի հետ գերության մեջ հայտնվելուց։ Նա մ․թ․ա․ 30 թվականին դառնում է Հայաստանի թագավոր, գրավում Ատրպատականը, կոտորել տալիս Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին, սակայն մ․թ․ա․ 20 թվականին դավադրաբար սպանվում է հռոմեացիների պատվերով։ Արտաշես Բ-ին հաջորդում է հռոմեացի դրածո Տիգրան Գ-ն, որը գահակալման սկզբում վարում էր հռոմեամետ քաղաքականություն, սակայն գահակալման վերջում սկսեց ընդգծել իր ինքնուրույնությունը և առանց Հռոմի թույլտվության՝ իրենից հետո գահաժառանգ թողեց իր որդուն՝ Տիգրան Դ-ին։ Սակայն Հռոմը զորքեր է ուղարկում և գահընկեց անելով Տիգրան Դ-ին գահ է բարձրացնում Արտավազդ Գ-ին։ Որոշ ժամանակ անց Տիգրան Դ-ն ժողովրդական ապստամբություն է բարձրացնում դրածո Արտավազդ Գ-ի դեմ և նրան սպանելով դառնում հայոց արքա։ Ի վերջո՝ սարմատական լեռնական ցեղերի դեմ պատերազմելու ժամանակ զոհվում է Տիգրան Դ-ն, և նրա մահով մ․թ․ 1 թվականին ավարտվում է Արտաշեսյանների արքայատոհմի ժառանգական իշխանությունը։
Հաշվետվություն
1.Անհատական ձեռքբերումները ուսումնական առաջին շրջանում.
Այս մեկ կիսամյակի ընթացքում հասցրել եմ զբաղվել գինեգործությամբ, մասնակցել ճամբորդությունների և նախագծերի։ Գինու գործարանում ծանոթացել և մասնակցել եմ գինու պատրաստման գործընթացին, <<Մի իրի պատմություն>> նախագծի շրջանակում պատրաստել եմ թարգմանություն նարդու և վերելակի մասին, այցելել եմ կրթահամալիրի ձիարշավարան։
2. Ուսումնական շրջանի կազմակերպման վերաբերյալ իմ հարցադրումները, առաջարկությունները.
Առաջարկներ դեռ չունեմ։
3. 2020թ. հունվարի նախագծային գործունեության անհատական պլան.
Մասնակցել ճամբորդությունների և նախագծերի։
4. Ուսումնական առաջին շրջանի գործունեության ամփոփում ըստ կետերի՝
- Մասնակցություն թարգմանչական նախագծերի
- Այց մանկավարժական համալսարան
- Ծանոթություն գինու պատրաստման գործընթացին
Մասնակցությունս եղել է կիսով չափ