Рубрика: Հայոց պատմություն
ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ
Նախ և առաջ հասկանանք հեղափոխության և հեղաշրջման տարբերությունը։
Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։
Արդի հայերենը հեղափոխություն բառը ժառանգել է գրաբարից (յեղափոխութիւն)։ Հրաչյա Աճառյանի Հայերեն արմատական բառարանում «յեղափոխութեան» արմատ է մատնանշվում «յեղ» արմատը, որը նշանակում է փոխել, մի վիճակից մեկ ուրիշին դարձնել։ Եվրոպական այլ լեզուներում հանդիպող revolution, revolucion ձևերը ծագում են լատիներեն revolutio բառից, որ նշանակում է շրջադարձ։
Ստուգաբանորեն «հեղաշրջումը» նույնն է, ինչ հեղափոխությունը. լատիներեն՝ revolutio — շրջում, հեղաշրջում: Սակայն քաղաքական պատմության մեջ «հեղափոխություն» հասկացությունը վերաբերում է լայնածավալ և երկարաժամկետ գործընթացներին («բնության, հասարակության կամ իմացության ցանկացած երևույթների ընդարձակման խորը որակական փոփոխություն»), մինչդեռ «հեղաշրջումը» կիրառվում է բուն իշխանափոխության իրադարձությունը նշելու համար, որի հետևանքները, ըստ իրենց մասշտաբների, բնավ հեղափոխական չեն:
Երիտթուրքերի հեղաշրջում
Օսմանյան կայսրությունը տնտեսական և քաղաքական ճգնաժամ էր ապրում: Ուժեղացել էին հպատակ ժողովուրդների ազատագրական շարժումները: Թուրքական հասարակությունում առաջացել էին ուժեր, որոնք ցանկանում էին երկիրը դուրս բերել ծանր կացությունից և ամեն գնով պահպանել կայսրությունը: 1889թ. կազմակերպված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը գլխավորում է հակասուլթանական շարժումը:
1907թ. դեկտեմբերին Փարիզում երիտթուրքական և դաշնակցական կուսակցությունները, արաբական, հրեական, ապա մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համատեղ ջանքերով համիդյան վարչակարգը տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու համար:
1908թ. հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են: Կարճ ժամանակում Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում: Երկրում հաստատվում են սահմանադրական կարգեր, որտեղ վճռական դեր էին խաղում երիտթուրքերը:
Համիդյան բռնակալության տապալումը մեծ խանդավառություն առաջացրեց կայսրության բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հայերի մեջ: Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին, կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին: Երիտթուրքերը, սակայն, հրաժարվում են իրենց խոստումներից: Նրանք որդեգրում են օսմանիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրությունը հռչակում էր այնտեղ բնակվող ժողովուրդների հայրենիք: Իրականում այդ քաղաքականությունը նպատակ ուներ թուրքացնել բոլոր ոչ թուրք ժողովուրդներին: Հանդիպելով նրանց դիմադրությանը՝ երիտթուրքերի ծրագիրն անհաջողության է մատնվում: Ավելի ուշ նրանք առաջ են քաշում պանիսլամիզմի և պանթուրքիզմի ծրագիրը: Առաջինը նպատակ ուներ Թուրքիայի շուրջը համախմբել մահմեդականներով բնակեցված երկրները և տարածքները, իսկ երկրորդը՝ համախմբել թուրքալեզու ժողովուրդներին: Երիտթուրքերն իրենց առջև խնդիր են դնում բռնի ձուլման միջոցով թուրքացնել կայսրության ոչ թուրք բնակչությանը: Իր կողմից, Աբդուլ Համիդ II-ը գաղտնի նախապատրաստություններ էր տեսնում վերականգնելու սուլթանական բացարձակ միապետությունը:
1909թ. մարտի 31-ին նա հեղաշրջում կազմակերպեց: Սակայն կառավարությանը հավատարիմ զորքերը վերականգնում են երիտթուրքերի իշխանությունը: Սուլթանը գահընկեց արվեց: Երիտթուրքերը գահ են բարձրացնում նրա եղբորը՝ Մահմեդ V-ին:
Սասունի ինքնապաշտպանությունը
Օսմանյան իշխանությունները, տակավին 1894թ. չկարողանալով ընկճել սասունցիների դիմադրությունը, վճռում են նոր արշավանք կազմակերպել: Դրանով նրանք ձգտում էին վերացնել արևմտահայության ազատագրական կարևոր կենտրոններից մեկը:
Այդ ծրագիրն իրականացնելու համար իշխանությունները 1902-1904թթ. ընթացքում սկսում են զորամասեր տեղափոխել Մշո դաշտ և Սասուն: Զորքերի թիվը հասցվում է 10 հազարի: Նրանց են միանում շրջակա քրդական մի քանի ցեղեր: Կառավարության նախապատրաստություններն աննկատ չեն մնում սասունցիներից: Նրանք ևս դիմում են նախազգուշական միջոցների: Հայ ազգային կուսակցությունները, անհանգստացած Արևմտյան Հայաստանից եկող տագնապալի լուրերից, որոշում են օգնություն ուղարկել Սասուն: 1902-1904թթ. Դաշնակցություն և Հնչակյան կուսակցությունները կազմակերպում են հայդուկային և զինատար խմբերի անցումը Արևմտյան Հայաստան:
Հ. Յ. Դաշնակցության հանձնարարությամբ Մենակը (Եգոր Առուստամյան) 1903թ. հետախուզեց Սասուն օգնություն հասցնելու ճանապարհները: Նույն թվականի գարնանը ռուս-թուրքական սահմանն անցան դաշնակցական մի քանի ջոկատներ: Նրանցից միայն Թորգոմի (Թուման Թումյանց) 23 հոգուց բաղկացած հեծելաջոկատին հաջողվեց հասնել Սասուն: Նրանց հայտնվելը մեծ ոգևորություն առաջացրեց: Սակայն հայ ազգային կուսակցություններին չի հաջողվում անհրաժեշտ օգնությունը հասցնել Սասուն: Գրեթե բոլոր խմբերը, ճանապարհին մարտի բռնվելով ռուս սահմանապահների, թուրքական զորքի և քրդական ջոկատների հետ, չեն հասնում իրենց նպատակին: Չի հաջողվում Սասուն ուղարկել նախատեսված օգնությունը:
1903թ. աշնանը Սասունի Գելիեգուզան գյուղում տեղի ունեցավ ինքնապաշտպանության կազմակերպիչների և . մի շարք գյուղերի ավագների ու քահանաների ժողով: Ընտրվեց զինվորական խորհուրդ: Նրա անդամներն էին Անդրանիկը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան), Սեբաստացի Մուրադը, Սմբատը և ուրիշներ: Ինքնապաշտպանության ղեկավար ընտրվեց Անդրանիկը:
Զինվորական խորհուրդը մեծ զգուշությամբ, կառավարությունից գաղտնի, նախապատրաստվում է դիմադրությանը: Միաժամանակ քայլեր էին ձեռնարկվում, որպեսզի հարկադրեն սուլթանին հրաժարվել Սասունի վրա արշավելուց:
Թուրքական կառավարությունը հայերի դեմ ուղարկում է թնդանոթներով և գնդացիրներով զինված 10 հազար զինվոր: Նրանց էին միացել 5 հազար զինված քրդեր: Թշնամուն դիմագրավում էին 200 հայդուկ և 1000 սասունցիներ: Նրանք պաշտպանում էին տեղի 12 հազարի հասնող բնակչությանը:
1904թ. ապրիլի 1-ին սկսվում է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմագրավում էին Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը: Հայ ինքնապաշտպանները նահանջում են Տալվորիկ: Ապրիլի 6-ին թուրքերն անցնում են լայնածավալ հարձակման: Հրայրն իր մարտիկներով կարողանում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Թուրքերը, սակայն, լրացուցիչ ուժեր են կենտրոնացնում և հրետանու կրակի ներքո անցնում են հարձակման: Չկարողանալով դիմագրավել թշնամուն՝ Հրայրը մի քանի գյուղերի բնակչության հետ նահանջում է Գելիեգուզան, որի ժամանակ էլ սպանվում է: Զոհվեց հայ ազատագրական պայքարի ամենապայծառ ռահվիրաներից մեկը: Հրայրին թաղում են Աղբյուր Սերոբի կողքին, Գելիեգուզան գյուղում:
Սասունցիներին հաջողվում է կանգնեցնել հակառակորդի հարձակումը: Նրանք հարկադրում են թուրքերին նահանջել մինչև Շենիկ:
Ապրիլի 15-ին օսմանյան հրամանատարությունը նախաձեռնում է նոր հարձակում: Հայերը ստիպված էին դիմագրավել 20 անգամ գերազանցող ուժերին: Հակառակորդին հաջողվում է ծանր մարտերով մոտենալ Գելիեգուզանին: Սասունցիների ինքնապաշտպանության վերջին օջախը պաշտպանում էին Անդրանիկի գլխավորած մարտիկները: Ի վերջո զգացվում է զինամթերքի պակասը, և ինքնապաշտպանները ստիպված են լինում տեղի տալ: Ապրիլի 22-ին թուրքական զորքերը գրավում են Գելիեգուզանը: Ինքնապաշտպանները 10 օր շարունակ անհավասար մարտեր են մղում՝ ապահովելով խաղաղ բնակչության նահանջը Մշո դաշտի հայկական գյուղերը:
Դիմադրական կռիվները շարունակվում են մինչև 1904թ. հուլիսի կեսերը: Հայերը շարունակում են մի շարք հաղթանակներ տանել: Ուժերը, սակայն, անհավասար էին: Թուրքական բանակին և քրդական ջոկատներին հաջողվում է ճնշել հայերի ինքնապաշտպանությունը: 1904թ. Սասունի ինքնապաշտպանությունն ավարտվում է հայերի պարտությամբ:
Օսմանյան իշխանությունները փորձում են սասունցիներին վերաբնակեցնել Մշո դաշտում: Լեռնականները, սակայն, ոչ միայն մերժեցին կատարել նրանց պահանջը, այլև սպառնացին կրկին զենքի դիմել: Ի վերջո, իշխանությունները հարկադրված էին տեղի տալ և թույլատրել սասունցիներին վերադառնալ:
Սասունում հայերն ունեցան շուրջ 7 հազար սպանված: Ավերվեց և թալանվեց 42 գյուղ:
Ինքնապաշտպանության ընթացքում Եվրոպայի տերություններին ուղղված օգնության դիմումներն ու խնդրագրերը մնացին անպատասխան: Նրանք, ելնելով իրենց շահերից, ուղղակի և անուղղակի օժանդակում էին Աբդուլ Համիդ II-ին: Ռուսաստանը, պատերազմի մեջ լինելով Ճապոնիայի հետ, չէր ցանկանում լարել հարաբերությունները Թուրքիայի հետ և բացասաբար էր վերաբերվում հայ ազատագրական շարժումներին:
Երկդիմի քաղաքականություն էր վարում Մեծ Բրիտանիայի կառավարությունը: Իմանալով զինատար և հայդուկային խմբեր Սասուն ուղարկելու մասին, անգլիացիները այդ մասին տեղյակ են պահում թուրքերին:
Ֆրանսիան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ևս սուլթանին սաստելու որևէ քայլ չկատարեցին:
Սասունի դեպքերով չեն վերջանում թուրքական բռնությունները: Սուլթանական զորքերը ավերիչ արշավանքներ են կազմակերպում Մշո դաշտի հայկական գյուղերի վրա: Դիմադրելով ջարդարարներին և հայ բնակչությանը թուրքական նոր սադրանքներից զերծ պահելու համար, հայդուկային խմբերի զգալի մասը որոշում է աստիճանաբար հեռանալ Արևմտյան Հայաստանից: Գևորգ Չաուշն իր կողմնակիցներով մնում է երկրում: 1905-1907թթ. ընթացքում Գ. Չաուշը պայքարում է թուրք և քուրդ հարստահարողների դեմ: Օսմանյան իշխանությունները գերագույն ճիգեր են գործադրում խիզախ հայդուկի հետ հաշվեհարդար տեսնելու համար: 1907թ. մայիսին Սուլուխ գյուղի մոտ նա ծանր վիրավորվում է և կնքում իր մահկանացուն։
Առաքելոց վանքի կռիվը
1890-ական թթ. սուլթան Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի զանգվածային ջարդերից հետո թվում էր, թե արևմտահայությունն ի վիճակի չէ դիմադրել օսմանյան բռնապետությանը և համակերպվէլ է իր դրության հետ: Սակայն արևմտահայությանը չէր լքել ազատագրվելու գաղափարը: Երկյուղելով նոր ելույթներից, թուրքական կառավարությունը միջոցների է դիմում արգելելու ազատագրական շարժումները: Այդ նպատակով օսմանյան իշխանությունները Կովկասից ստվար թվով մահմեդական ժողովուրդների են բնակեցնում Արևմտյան Հայաստանում:
Հայ բնակչությանը մնում էր միայն իր իրավունքները պաշտպանել զինված պայքարի միջոցով: Զոհված հայդուկներին փոխարինելու են գալիս նորերը: Օսմանյան բռնապետության դեմ ուղղված շարժումը շարունակում էին ղեկավարել ազգային կուսակցությունները՝ հատկապես Դաշնակցությունը: Աղբյուր Սերոբի սպանությունից հետո արևմտահայության ինքնապաշտպանության գործի կազմակերպումը Տարոնում գլխավորում են Անդրանիկն ու Հրայրը:
Ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու նպատակով Անդրանիկը 37 հայդուկների հետ որոշում է ամրանալ Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքում: Նման բացահայտ մարտահրավերով Անդրանիկը և Գևորգ Չաուշը ապացուցում էին, որ պայքարը շարունակվում է:
1901թ. նոյեմբերի 3-ին հայդուկները հասնում են Առաքելոց վանք: Նրանց են միանում երկու տասնյակ զինված գյուղացիներ: Միացյալ ուժերով նրանք ձեռնամուխ են լինում վանքի ամրացման աշխատանքներին:
Օսմանյան իշխանությունները, տեղեկանալով այդ մասին, զորք են ուղարկում վանքում ամրացած հայդուկներին պատժելու համար: Թուրք զինվորները և նրանց միացած մահմեդական զինված ջոկատները վանքն ամուր օղակում են: Եկուստեք փոխհրաձգություն է սկսվում: Չնայած կառավարական ուժերի թվային մեծ գերակշռությանը, նրանց չի հաջողվում գրավել վանքը: Բազմաթիվ թուրք զինվորներ են ընկնում վանքը գրոհելիս:
Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, թուրքական հրամանատարությունը դիմում է բանակցությունների` առաջարկելով նրանց ներկայացնել իրենց պահանջները:
Առաքելոց վանք մտած կառավարական պատվիրակությանը Անդրանիկը ներկայացնում է իրենց պահանջները: Դրանք էին՝ ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն:
Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը: Բանտից ազատ են արձակվում 31 հայ բանտարկյալներ: Սակայն պատվիրակության հեռանալուց հետո հակառակորդը վերսկսում է հրաձգությունը, և մարտը բորբոքվում է նոր թափով: Թուրքական անընդմեջ հարձակումներն ապարդյուն էին: Հակառակորդին չի հաջողվում ճեղքել հայերի պաշտպանությունը: Թուրքերի բանակատեղիում համաճարակ է բռնկվում: Հայերի դրությունը ևս ծանր էր, սպառվում էր զինամթերքը: Ուստի Անդրանիկն ու իր զինակիցները որոշում են ճեղքել պաշարումը: 1901թ. նոյեմբերի 27-ի ձյունածածկ գիշերը, քողարկվելով սպիտակ սավաններով, հայդուկները կարողանում են դուրս գալ վանքից և հեռանալ:
Առաքելոց վանքի կռիվը լայն արձագանք գտավ: Այն ցույց տվեց, որ համիդյան ջարդերը չեն կարողացել մարել արևմտահայության ազատատենչ ոգին: Սկսվում է հայկական ուժերի համախմբում: Արևմտյան Հայաստանում ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով կազմվում է ղեկավար կենտրոն։
ՀԱՅ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ
1905թ. հունվարի 9-ին (22) Պետերբուրգում բանվորների խաղաղ ցույցի գնդակոծությամբ սկսվեց Ռուսաստանում բուրժուա-դեմոկրատական առաջին հեղափոխությունը։ Հեղափոխությունը նպատակ ուներ տապալել ցարիզմը և երկրում հաստատել ժողովրդավարական կարգեր։ Ռուսաստանի մայրաքաղաքում բանվորների նկատմամբ տեղի ունեցած արյունալի սպանդն ալեկոծեց ամբողջ երկիրը։ Ծայր առան զանգվածային շարժումներ։ Պայքարի մեջ ընդգրկվեց նաև Անդրկովկասը։ Հունվար-փետրվար ամիսներին անընդհատ գործադուլներ էին տեղի ունենում Թիֆլիսում, Բաքվում։ Գործադուլների ալիքը հասավ նաև Հայաստան։ 1905թ. մարտին գործադուլ հայտարարեցին Ալավերդու հանքարդյունաբերության շրջանի շուրջ 1000 բանվորներ։ Նրանց պահանջները հիմնականում տնտեսական բնույթ ունեին։
Բանվորական գործադուլներն իրենց ազդեցությունը ունեցան նաև հայ գյուղացիության վրա։ Արդեն 1905թ. գարնան, ամռան ամիսներին Հայաստանի մի շարք վայրերում, հատկապես Լոռիում տեղի ունեցան գյուղացիական ելույթներ։
Հեղափոխության առաջին ամիսներին կառավարությունը որոշ փոփոխություն կատարեց հայ ժողովրդի նկատմամբ տարվող քաղաքականության մեջ։ Կառավարչապետ Գոլիցինին փոխարինեց Ի. Վորոնցով-Դաշկովը՝ փոխարքայի պաշտոնով, որն համեմատաբար ավելի մեղմ քաղաքականություն էր վարում։
1905թ. աշնան-ձմռան ամիսներին հեղափոխական շարժումը Ռուսաստանում հասավ իր բարձրակետին, որն ստիպեց թագավոր Նիկոլայ II-ին հոկտեմբերի 17-ին մանիֆեստ հրապարակել, որով ազդարարվում էին «քաղաքական ազատությունների անխախտ հիմունքներ» և օրենսդիր Դումայի (Խորհրդարանի) հրավիրում։ Խորհրդարանի հրավիրումն արդեն ապացույց էր այն բանի, որ Ռուսաստանը դառնում էր սահմանադրական միապետություն։
Հեղափոխության առաջին ամիսներից արքունիքը, բարձրաստիճան պաշտոնյաները միջոցներ էին որոնում ժողովրդի ուժերը մասնատելու համար։ Իշխանությունները չէին խորշում դիմելու այնպիսի ոճրագործության, ինչպիսին տարբեր ժողովուրդների միջև կրոնական և ազգային թշնամանք բորբոքելն էր։ Անդրկովկասում այդ քաղաքականությունն ուղղվում է հայերի և ադրբեջանցիների (թաթարների) դեմ։
1905թ. փետրվարի 6-ին տեղական իշխանությունների և հատկապես Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի հրահրումով մի քանի օր անընդհատ տեղի ունեցան հայ-ադրբեջանական ընդհարումներ։ Սակայն չարիքը միայն Բաքվով չսահմանափակվեց։ Բաքուն ազդանշան ծառայեց Անդրկովկասի մյուս վայրերի համար։
Խաղաղ աշխատանքով զբաղված հայ բնակչությունը ընդհարումների առաջին օրերին անակնկալի եկավ և բավականին զոհեր տվեց։ Հետագայում միայն հայերը կազմակերպվեցին և հակառակորդ կողմին զգալի կորուստներ պատճառեցին։ Հայ ժողովրդի ինքնապաշտպանությունն այս ծանր օրերին իր վրա էր վերցրել Դաշնակցություն կուսակցությունը։ Նշանավոր հայդուկներ Նիկոլ Դումանը, Վարդանը (Խանասորի Վարդան), Քեռին (Արշակ Գավաֆյան) և մյուսները ղեկավարում էին դիմադրական մարտերը։
Կատաղի բախումներ եղան Գանձակի նահանգում, այդ թվում և Շուշի քաղաքում։ 1905թ. օգոստոսին Շուշիի կոտորածին արձագանքեց Բաքուն, որտեղ ընդհարումներն ուղեկցվում էին նավթահորերի և նավթագործարանների հրդեհումով։
Նոյեմբերի 20-ին Բաքվում սկսվեց և այնտեղից Վրաստան և Հայաստան տարածվեց ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Վրաստանում, մասնավորապես Թիֆլիսում, հայկական ինքնապաշտպանությունը գլխավորում էր Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյանը)։ Սաստիկ կռիվներ տեղի ունեցան Սյունիքում, որտեղ թաթարական մեծաթիվ ուժերին դիմագրավում և պարտության էին մատնում հայկական փոքրաթիվ, բայց կազմակերպված խմբերը։ 1906թ. ընթացքում Անդրկովկասի զանազան վայրերում դեռևս ընդհարումներ էին տեղի ունենում։
1906թ. սեպտեմբերին ցարական իշխանությունները դադարեցնում են երկրում բռնկված ընդհարումները, քանի որ այլևս կարիք չկար ապակայունացնելու իրադրությունը։
Հայ-ադրբեջանական կռիվների ժամանակ համերաշխության կոչերով հանդես եկան երկու ժողովուրդների առաջադեմ ներկայացուցիչներից շատերը և հատկապես Հովհաննես Թումանյանն ու ադրբեջանցի գրող Միրզա Սաբիրը։
Թուրք-հայկական պատերազմը
1920թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։
Կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։ Նա դիմեց նաև դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու համար։ Սակայն դաշնակից երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, ապա նա վարում էր չմիջամտելու քաղաքականություն։ Կարմիր բանակը տեղակայված էր հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ և սպասում էր հարմար պահի՝ մուտք գործելու և խորհրդայնացնելու Հայաստանը։
1920թ. հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ Կարսը։ Հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիներ և ռազմավար։ Կարսի անկումը փաստորեն որոշեց պատերազմի ելքը։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի սկզբներին, հանձնվեց նաև Ալեքսաևդրապոլը։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու նպատակով՝ նոյեմբերի 18-ին կողմերի միջև վերջնական զինադադար կայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։
Ընդհանուր առմամբ հայկական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, չնայած առանձին դեպքերում հայ զինվորների խիզախությանը։
Հայաստանի պարտության հիմնական պատճառը ոչ միայն թուրքական զորքի թվային գերազանցությունն էր, այլ նաև այն, որ հայկական բանակը չցուցաբերեց մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն
Ալեքսանդրապոլի պայմանագիրը
Հայաստանի ռազմական պարտությունը առաջ բերեց քաղաքական ճգնաժամ։ 1920թ. նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը, և կազմվեց Ս. Վրացյանի (1882-1969) կոալիցիոն կառավարությունը՝ էսէռների մասնակցությամբ, որն էլ անմիջապես սկսեց հաշտության բանակցությունները թուրքերի հետ։
Նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի) սկսվեցին հաշտության բանակցությունները։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Ալ. Խատիսյանը, իսկ թուրքականը՝ Նրանց զորքերի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան։ Վերջինս հայկական պատվիրակությանը թելադրեց հաշտության պայմանները, իսկ նոյեմբերի 30-ին Հայաստանին ներկայացրեց վերջնագիր։
Հաշվի առնելով հայ ժողովրդի գլխին կախված թուրքական մահացու վտանգը՝ Հայաստանի կառավարությունը իր գոյության մայրամուտին՝ դեկտեմբերի 1-ին, հարկադրված ընդունեց թուրքական դաժան վերջնագրի պայմանները։ Եվ 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալ. Խատիսյանը ստորագրեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը։ Սակայն մինչ այդ, դեկտեմբերի 2-ին, ՀՀ կառավարությունը արդեն հրաժարական էր տվել, հետևաբար հայկական պատվիրակության ստորագրությունը չուներ իրավական ուժ։ Այդուհանդերձ, փաստը կատարվել էր, և Հայաստանին էր պարտադրվել մի ծանր պայմանագիր։
Ամենից առաջ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը հրաժարվում էր Սևրի դաշնագրից։ Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Վերջինս երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Նախիջևանի մարզը նույնպես անցավ Թուրքիայի հովանու տակ, որը շուտով (Մոսկվայի պայմանագրով) հանձնվեց Ադրբեջանին։ Հայ-թուրքական պետական սահմանը դարձան Ախուրյան և Արաքս գետերը։ Պայմանագրի համաձայն Հայաստանին թույլատրվում էր ունենալ խիստ սահմանափակ թվով զինուժ և այլն։
Երևանի հայ-ռոաական բանակցությունները և 1920թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը
1920թ. հուլիսին Մոսկվայում ընդհատված հայ-ռուսական բանակցությունները վերսկսվեցին Երևանում միայն հոկտեմբերի կեսին, այն ժամանակ, երբ սկսվել էր թուրք-հայկական պատերազմը, և հայ ժողովրդի գլխին կախվել էր մահացու վտանգ։ Ռուսական կողմից բանակցությունները վարում էր Հայաստանում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը։ Լեգրանի դիվանագիտական առաքելության նպատակն էր միջնորդական դեր կատարել Թուրքիայի և Հայաստանի միջև և նպաստավոր պայմաններ ստեղծելով՝ խորհրդայնացնել Հայաստանը։
Բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 28-ին ստորագրվեց հայ-ռուսական նախնական հաշտության պայմանագիրը։ Պայմանագրի նախագծով Խորհրդային Ռուսաստանը պետք է ստիպեր թուրքերին զորքը հետ քաշել մինչև 1914թ. նախապատերազմյան ռուս-թուրքական սահմանը, ինչպես նաև ճանաչել ՀՀ անքակտելի իրավունքները Նախիջևանի և Զանգեգուրի նկատմամբ։ Իր հերթին Հայաստանը պարտավորվում էր հրաժարվել Սևրի պայմանագրից և տարանցիկ ճանապարհի իրավունք տալ խորհրդային Կարմիր բանակին՝ զորք, զենք և ռազմամթերք փոխադրելու Թուրքիա։ Սակայն այդ պայմանագրի նախագիծը հավանության չարժանացավ խորհրդային իշխանությունների կողմից։
Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նպատակ ուներ ժամանակ շահել, սպասել, որ Հայաստանը լիակատար ռազմական պարտություն կրի Թուրքիայից, և հարմար պահին խաղաղ ճանապարհով խորհրդայնացնել։
Նոյեմբերի վերջին, երբ Հայաստանը արդեն պարտվել էր, երկրի խորհրդայնացումը դարձավ օրակարգի հարց։ Խորհրդային կառավարությունը Բ. Լեգրանի միջոցով պահանջեց Հայաստանի խորհրդայնացում։ Մինչ այդ արդեն 11-րդ Կարմիր բանակի զորամասերին հրահանգված էր մտնել Հայաստան և խորհրդայնացնել այն։
1920թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանում ստեղծված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՀՌՀԿ) Սարգիս Կասյանի (1876–1937) նախագահությամբ և կարմիրբանակայինների ուղեկցությամբ Ղազախից մուտք գործեց Հայաստան՝ Քարվանսարա (Իջևան) և հայտարարություն արեց Հայաստանի խորհրդայնացման մասին։ Հայկական զորքը դիմադրություն ցույց չտվեց ռուսական զորամասերին, և հայ ժողովուրդը լուռ համաձայնությամբ ընդունեց խորհրդային իշխանությունը։
Ստեղծված ռազմաքաղաքական ճգնաժամի պայմաններում 1920թ. դեկտեմբերի 1-ին հանրապետության բարձրագույն ղեկավարությունը որոշեց ընդունել «կարմիրների» առաջարկը Հայաստանի խորհրդայնացման վերաբերյալ։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ, Երևանում, Հայաստանի ներկայացուցիչ Դրոյի և Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Լեգրանի միջև ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ)։ Տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում։ Ս. Վրացյանի կառավարությունը կամավոր հեռացավ ասպարեզից, և ամբողջ իշխանությունը անցավ Հայաստանի հեղկոմի ձեռքը։
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը անկում ապրեց և խաղաղ ճանապարհով խորհրդայնացվեց Հայաստանը։ Ստեղծված իրավիճակում Հայաստանը այլընտրանք չուներ։ Խորհրդային Հայաստանը դարձավ Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդը։
Աշխարհաքաղաքականություն
Աշխարհաքաղաքականությունն ուսումնասիրում է միջազգային գործընթացներում գործող գլխավոր ուժերի դերակատարությունը և փորձում է տեսնել այդ զարգացումների հեռանկարները և ներկա ժամանակներում գործում են բազմաթիվ գիտահետազոտական կենտրոններ, կազմակերպում են գիտաժողովներ և քննարկում են համաշխարհային զարգացման միտումները, լույս են տեսնում հետազոտություններ։ Աշխարհաքաղաքականությունը փորձում է ներկայացնել յուրաքանչյուր երկրի ներքին և արտաքին քաղաքական զարգացման միտումները և ի հայտ են բերում այն հիմնական լծակները, որոնք գործում են միջազգային, միջպետական հարաբերություններում։ Այդ իմաստով աշխարհաքաղաքականությունը միջազգային հարաբերությունների պատմության վերանայում է նշանակում։ Իսկ դա նշանակում է, որ մեր օրերում կարևոր է դառնում աշխարհաքաղաքականության հետազոտությունների կարևորությունը, գիտական զարգացումը , առանց որի դժվար է կողմնորոշվել ժամանակակից աշխարհի փոփոխություններում։
Մեզ համար աշխարհաքաղաքականությունն ունի կարևոր նշանակություն․ մեր տարածաշրջանում պայքար է գնում և՛ գերտերությունների, և՛ տարածաշրջանային երկրների միջև։
Աշխարհաքաղաքականությունն իր մեջ բնորոշում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են միջազգային հարաբերությունների տեսությունն ու պրակտիկան հիմնված աշխարհագրական, աշխարհաքաղաքական , տնտեսական և բազմաթիվ այլ գործոնների վրա։
Ըստ հանրագիտական բառարանի՝ աշխարհաքաղաքականությունը միջազգային հարաբերությունների տեսության ֆունդամենտալ ուղղություններից մեկն է, որը բնութագրում է պետության տարածքային առանձնահատկությունները, դրանց ազդեցությունը, ձևերը։ Իսկ ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունների, միջազգային ընկերակցության խնդիրներն ուսումնասիրվում են մի շարք գիտությունների կողմից։ Այսինքն՝ աշխարհաքաղաքականությունը գտնվում է մի շարք գիտությունների հատման կետում, բայց այն դիտվում է որպես առանձին գիտության ճյուղ, որն էլ ուսումնասիրում է միջազգային հարաբերությունների զարգացման հիմունքները, խնդիրները և փորձել մշակել ռազմավարական ծրագիր փորձելու դիմակայել այն մարտահրավերներին, որոնցում կանգնած է աշխարհը և հասարակությունը։ Աշխարհաքաղաքականությունը կոչված է ուսումնասիրելու տարբեր աշխարհների, պետությունների զարգացման մեխանիզմները, այն սկզբունքները, որը պետք է խնդիրների լուծման համար։ Այսպիսով՝ աշխարհաքաղաքականությունը որպես գիտության առանձին ուղղություն, ուսումնասիրում է համաշխարհային ընկերակցության գործունեությունը , զարգացումը, նրա սուբյեկտները, նրա կենսագործունեության առանձնահատկություններն ու օրինաչափությունները։
Աշխարհաքաղաքականությունն իր մեջ ներառում է այն հիմնահարցերը, որոնք իշխանության տարբեր շրջանների համար գտնվող անհատները պետք է իրականացնեն,որը նշանակում է, որ միջազգային հարաբերությունները անհատների փոխշփում է։ Հիմնական մեթոդները և եզրակացությունները ըմբռնելի են, ընկալելի իշխանության ավելի բարձր մակարդակում գտնվողների համար։ Այդ իմաստով աշխարհաքաղաքականությունը իշխանության աշխարհայացնք է։ Որքան անհատը վեր է բարձրանում սոցիալական սանդղակով, այնքան աշխարհաքաղաքականությունը վերացականից վերածվում է գործելակերպի։
Յուրաքանչյուր պետություն ձգտում է որոշել գտնել իր տեղը այն պետությունների համատեքստում, որ ձևավորվում են դարերի ընթացքում։ Շահում են այն պետությունները, որոնք իրենց քաղաքականության մշակման գործում կաևորում են ազգային քաղաքական շահը, իսկ հետո կարևորում են մյուս պետությունների հետ ունեցած հարաբերությունների ձևակերպումը։ Ներկա ժամանակներում, երբ աշխարհը դարձել է մեկ փակ գոտի, երբ աճել է միջազգային հարաբերությունների ազդեցությունը ժողովուրդների վրա, ժամանակակից աշխարհի իրողության ճիշտ ընկալումը կարող են որոշակի հիմք հանդիսանալ, նախապայման դառնալ պետության կայուն զարգացման համար։
Հայոց պատմություն: Մայիսի 22-25
<<Հասարակական-քաղաքական հոսանքները>>
Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հասարակական-քաղաքական հոսանքները>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։
1․ XIX դարի 50-70- ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հոսանքները սկսեցին առանձնանալ։ Առանձնացան պահպանողական և ազատական կամ լիբերալ հոսանքները։
2․ Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների հայացքները և ձգտումները։ Նրանք ձգտում էին պահպանել միջնադարյան արժեքային համակարգը։ Նրանց առաջնահերթ խնդիրն էր հայկական միապետական համակարգի վերականգնումը, Հայոց եկեղեցու և հայ նահապետական ընտանիքի բարոյական նկարագրի, գրաբարյան հայերենի անաղարտության պահպանմանը։
3․ Ներկայացրե՛ք մի քանի հայտնի հայ պահպանողականների։ Ճանաչված դեմքերից էին Գաբրիել վարդապետ Այվազովսկին, Մարկոս Աղաբեկյանը, Հովհաննես Չամուռճյան-Տերոյենցը, Ս․ Պալասանյանը, Ա․ Երիցյանը, Ծերենցը և այլոք։
4․ Ներկայացրե՛ք հայ արմատական պահպանողականների ձգտումները։ Նրանք ձգտում էին պահպանել ազգային արժեքները։
5․ Ըստ ձեզ, ինչու՞ էին հայ պահպանողականները, հայ ազատականների հայ հասարակությունը<<եվրոպականացնելու>> ձգտումները համարում վնասակար։ Քանի որ եվրոպականացվելուց հետո կմոռացվեր հայկական ազգային արժեքները, ինչը նրանց կարծիքով հիմք էր ամուր պետության համար։
6․ Ամփոփ ներկայացրե՛ք հայ ազատականների հայացքները և ձգտումները։ Ազատականները ձգտում էին եվրոպականացնել հայության հասարակական և մշակութային կյանքը՝ բարեփոխելով նաև եկեղեցին և ավանդական դպրոցները։
7․ Ինչու՞ էին հայ ազատականները ձգտում եկեղեցու ազատականացմանը։ Քանի որ եկեղեցին իր մեջ կրում էր հայ ազգային կենցաղը։
8․ Ըստ ազատականների, ի՞նչ է նշանակում <<ազգի ինքնորոշում>> եզրույթը։ Այն նշանակում է՝ սեփական կամքով ապագան կերտելու հարց։
9․ Ներկայացրե՛ք Ստեփանոս Նազարյանցի հայացքեները։ Ստեփանոս Նազարյանցը գտնում էր, որ ազգի խնդիրների լուծման համար հարկ չկա առաջադրելու քաղաքական ինքնորոշման պահանջներ։ Դրա փոխարեն նա պաշտպանում էր մշակութային ինքնավարության գաղափարը, հատկապես կարևորում էր առաջադիմական դպրոցի ու լուսավորթյան նշանակությունը։
10․ Ներկացացրե՛ք Ստեփան Ոսկանյանի, Գրիգոր Օտյանի և Նահապետ Ռուսինյանի հայացքները։ Նրանք սուլթանական բռնատիրության պայմաններում պոլսահայ վերնախավից և թուրքական իշխանություններից պահանջում էին արևմտահայությանը շնորհել համընդհանուր ընտրական իրավունք, որին հասնելու համար նրանք ծավալեցին սահմանադրական շարժում։
11․ Ի՞նչ մեթոդով էին պայքարում Հարություն Սվաճյանը և Հակոբ Պարոնյանը հայ հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ։ Նրանք ծաղրուծանակի էին ենթարկում ազգի շահերի կեղծ պաշտպաններին, սուլթանական իշպանության կամակատար դասին, ազգային կյանքի կազմակերպման գործում պահանջում էին արևմտահայության լայն խավերի մասնակցություն։
12․ Ներկայացրե՛ք այս շրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի այլ ազատական գործիչներին և նրանց գործունեությունը։ Կարկառուն դեմքերից էր Միքայել Նալբանդյանը, ով իր գործունեությամբ ու տեսական հարուստ ժառանգությամբ նա մնաց որպես եզակի դեմք հայ հասարակական-քաղաքական կյանքում։ Նա սերտ կապեր ուներ ռուսական և արևմտաեվրոպական առաջադեմ գործիչների հետ։ Նա պաշտպանում էր համաեվրոպական արդար հասարակարգի ստեղծումը, որի հետ էլ նա կապում էր ժողովրդի երկու հատվածների ազատագրումը։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․ Ինչու՞ էր հայության համար այսքան դժվար ժամանակաշրջանում հայ հասարակությունը բաժանվել մի քանի հոսանքների և արդյո՞ք դա ճիշտ էր։ Նման ծայրահեղ պայմաններում յուրաքանչյուրը խնդրի լուծման իր մեթոդն ուներ, որով էլ փորձում էր ազատագրել հայրենիքը օտարի իշխանությունից։ Սակայն կարծում եմ, որ միասնական լինելու դեպքում միայն հնարավոր կլիներ այն իրագործել։ Տվյալ պահին հայությանը անհրաժեշտ էր պահել ազգայինը, միևնույն ժամանակ՝ զարգացնել այն։
Առցանց ուսուցում: Հայոց պատմություն մայիսի 11-15
<<Հասարակական-քաղաքական հոսանքները>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- XIX դարի 50-70- ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հեսանքները սկսեցին առանձնանալ։
50-70-ական թթ. գոյություն ունեցող բազմապիսի ուղղությունների մեջ ավելի հստակորեն զանազանվեցին պահպանողական ու ազատական հոսանքները:
- Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների հայացքները և ձգտումները։
- Ներկայացրե՛ք մի քանի հայտնի հայ պահպանողականների։
- Ներկայացրե՛ք հայ արմատական պահպանողականների ձգտումները։
- Ըստ ձեզ, ինչու՞ էին հայ պահպանողականները, հայ ազատականների հայ հասարակությունը<<եվրոպականացնելու>> ձգտումները համարում վնասակար։
- Ամփոփ ներկայացրե՛ք հայ ազատականների հայացքները և ձգտումները։
- Ինչու՞ էին հայ ազատականները ձգտում եկեղեցու ազատականացմանը։
- Ըստ ազատականների, ի՞նչ է նշանակում <<ազգի ինքնորոշում>> եզրույթը։
- Ներկայացրե՛ք Ստեփանոս Նազարյանցի հայացքեները։
- Ներկացացրե՛ք Ստեփան Ոսկանյանի, Գրիգոր Օտյանի և Նահապետ Ռուսինյանի հայացքները։
- Ի՞նչ մեթոդով էին պայքարում Հարություն Սվաճյանը և Հակոբ Պարոնյանը հայ հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ։
- Ներկայացրե՛ք այս շրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի այլ ազատական գործիչներին և նրանց գործունեությունը։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․ Ինչու՞ էր հայության համար այսքան դժվար ժամանակաշրջանում հայ հասարակությունը բաժանվել մի քանի հոսանքների և արդյո՞ք դա ճիշտ էր։

Հայոց Պատմություն ապրիլի 27-30 և մայիսի 4-8
Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>> թեման․
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Միջազգային դիվանագիտության մեջ, ի՞նչ է ենթադրում Արևելյան հարցը։
Օսմանյան կայսրությունում ներգործությունն մեծացնելու համար XIX դ. կեսերին եվրոպական մեծ տերությունների միջև լարվեած վեճը շարունակվում էր: XVIII դարի վերջերից եկած միջազգային հարաբերությունները ստացել էր Արևելյան հարցի անվանումը։
- Ի՞նչպիսի դրսևերումներ ունեցավ Արևելյան հարցը։
Հարցը այն էր որ Երուսաղեմի սուրբ վայրերին տիրանալու համար տարբեր եկեղեցիների միջև ընթանում էր վեճն որը գտնվում էր Օսմանյան կայսրությունում ։
- Նկարագրե՛ք 1853-ին սկսված Ղրիմի պատերազմը։ Ինչպիսի՞ արդյունքների հանգեցրեց այն։
1853թ։-ի աշնանը հարաբերությունների լարումը հասցրեց ռուս-թուրքական պատերազմի: Թուրքիային միացան Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Սարդինական տերությունները 1854թվականին:
- Նկարագրե՛ք 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագրի կետերը։
Փարիզում կնքվում է հաշտության պայմանագիր 1856 թվականի մարտին :Դրանով իրականանում է գրավված տարածքների փոխանակում: Ռուսաստանը նորից հրաժարվում է Արևմտյան Հայաստանում գրաված հողերից որ Ղրիմը վերադարձնի:
- Ղրիմի պատերազմից հետո, որոնք դարձան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները։
Պատերազմից հետո Ռուսաստանի գլխավոր խնդիրը դարձավ Բալկաանյան թերակղզում և սևծովյան տարածաշրջանում իր թուլացած դիրքերի ամրապնդումը և միջազգային հեղինակության վերականգնումը:
- Ի՞նչ նշանակում՝ <<սահմանադրական միապետություն>>։
Սահմանադրական միապետությունում օրենսդրական իրական իշխանությունը պատկանում է խորհրդարանին իսկ գործադիրը կառավարությանը։
- Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Բալկանյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և ռազմական հաջողությունները։
Պատերազմի գլխավոր թատերաբեմը Բալկանյան թերակղզին է: Այստեղ 185000ոց ռուսական զորակազմը որին միացել էին սլավոնական ժողովրդի զինված ուժերը խոշոր հաղթանակներ տարան թուրքական 160000ոց զորքի դեմ:
- Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Կովկասյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և դասավորությունը։
- Նկարագրե՛ք <<Երևանյան ջոկատի>> Կովկասյան ճակատում ունեցած ռազմական հաջողությունները։
Ապրիլի 30-ին Երևանյան ջոկատը գրավում է Բայազետ և նաև Ալաշկերտն ու Դինանինը:
- Նկարագրե՛ք Բայազետի պաշարումը և դրա ավարտը։
Հակառակորդը մեծ ուժերով պաշարում է Բայազեթի բերդը ավելօ քան 10000-ոց թուրքական զորքերը գրոհում են բերդի վրա բայց ապարձյուն:
- Նկարագրե՛ք Կարսի համար մղվող կռիվները։
Կարսի համար մղվող երկարատև կռիվներում ռուսական զորքը շատ կորուստներ ունեցավ:
- Ինչպիսի՞ աջակցություն էին ցույց տալիս հայերը 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմում։
<<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Ինչու՞ էր Ռուսաստանը առաջնահերթ համարում եվրոպական տարածքները, Արևմտյան Հայաստանի տարածքներից։
Առաջնահերթ համարում էր Ռուսասաստանը եվրոպական տարածքները որովհետև ռուսական դիվանագետները Արևմտյան Հայաստանի հողերը համարում էին խիստ հետամնաց ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող հատված:
- Սան-Ստեֆանոյի պայմանագրով ո՞ր տարածքներն էին անցնում Ռուսաստանին։
Ռուսաստանի տարածք էին անցնում Կարսի Ալաշկերտի Արդահանի Կաղզվանի Օլթիի և Բայազետի գավառները Սև ծովի առափնյա շրջանները Բաթում նավահանգստով:
- Ի՞նչ էր նախատեսվում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով։
- Նկարագրե՛ք 25-րդ և 27-րդ հոդվածները։
25-րդ հոդվածը ռուսական զորքերին իրավունք է տալիս մնալ Հայաստանում 6 ամիս:
27-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսական զորքին օգնած քրիստոնյաներին:
- Ինչու՞ գումարվեց Բեռլինի վեհաժողովը։
- Ինչու՞ էր հայ հասարա-քաղաքական միջավայրում Բեռլինի գումարվելիք վեհաժողովը ոգևորություն առաջացնում։
Որովհետև Բարձր դուռը փորձում էր իր հսկողության տակ բերձնել հայերի գործողությունները:
- Ինչպե՞ս Բեռլինի վեհաժողովից առաջ Թուրքիան ստացավ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։
- Ի՞նչպես ընդունեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովում և ինչու՞։
- Ի՞նչ տարբերություններ կային Սան Ստեֆանոյի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների միջև։
- Ներկայացրե՛ք <<Երկաթի շերեփի>> պատմությունը։ Ի՞նչ իմաստ ունի այդ պատմությունը