Рубрика: Էկոլոգիա

Լանդշաֆտագիտություն և Էկոլոգիա 15.10- 30.10

Ջերմոցային էֆեկտ

Մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների (ածխածնի երկօքսիդ, մեթան, օզոն, ազոտի երկօքսիդ, ֆրեոններ) կոնցենտրացիայի աճի հետևանքով Երկրի կլիմայի աստիճան, տաքացում։ Այդ գազերը բաց են թողնում արեգակնային ճառագայթումը և խոչընդոտում Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։ Ջերմոցային գազերով հագեցած մթնոլորտը ծառայում է որպես ջերմոցի տանիք։ Ջերմոցային գազերի հիմնական աղբյուրը այրվող հանածո վառելանյութերն են՝ ածուխը, նավթը, բնական գազը (որոնց տարեկան ծախսը ներկայումս կազմում է ավելի քան 9 միլիարդ տոննա), այրվող կենսազանգվածը, ստորերկրյա հանքարդյունաբերության արտանետած գազերը։

Ջերմոցային գազերի քանակը մթնոլորտում

Ջերմոցային գազերի առաջացման 50%-ը բաժին է հասնում ածխածնի օքսիդին, քլորֆտորածխաջրածինների բաժինը կազմում է 15-20%, մեթանինը՝ 18%։ Համերկրային ծավալներով ածխաթթու գազի պարունակությունը մթնոլորտում կատարում է այն դերը, ինչը կատարում է ապակին ջերմոցում։ Ածխաթթու գազը տաքանում է՝ տաքացնելով նաև մթնոլորտը ամբողջությամբ։ Հետևաբար որքան մթնոլորտում շատ է CO2, այնքան շատ է կլանվում ճառագայթներ և շատ է տաքանում մթնոլորտը։ 20-րդ դարի առաջին կեսում ածխաթթու գազի քանակը մթնորորտում եղել է 0,03%, 1956 թվականինայն կազմել է 0,028%, 1985 թվականին աճել է մինչև 0,034%, 2000 թվականին 0,038%։ Ըստ նշանակության՝ ջերմոցային գազերից երկրորդը մեթանն է նրա պարունակությունը մթնոլորտում ամեն տարի աճում է 1%-ով։ Մեթանի արտադրության հիմնական աղբյուրներն են աղբանոցները, գոմաղբը, բրինձը։ Մթնոլորտում մեթանի մեծ քանակություն հայտաբերվել է հյուսիսային կիսագնդի լայնություններում։

Ջերմոցային էֆեկտի ազդեցությունը Երկրի կլիմայի վրա

Մթնոլորտում ածխածնի օքսիդների քանակի հոսքի ավելացումը կապված է քարածխի, նավթի, գազի և այլ վառելիքների այրման հետ, որը հանգեցնում է կլիմայի համերկրային փոփոխության։ Մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճը հանգեցրել է կլիմայի համընդհանուր տաքացման, նախաարդյունաբերական ժամանակաշրջանի (19-րդ դարի վերջի) համեմատությամբ Երկրի միջին ջերմաստիճանը աճել է 0, 3-0, 6 °C-ով և 2020 թվականին կարող է կազմել 2, 2-2, 5 °C։ Դա մեր մոլորակի մակերևույթի վրա կառաջացնի խոնավության վերաբաշխում, կուժեղացնի սեզոնային, տարեկան, միջտարեկան անոմալիաները և կհանգեցնի համընդհանուր էկոլոգիական ճգնաժամի (օվկիանոսների մակարդակի բարձրացում, հավերժական սառածության գոտիների խախտում և այլն)։ Ջերմոցային գազերի արտանետումը և կլիմայի համընդհանուր տաքացումը կարելի է նվազեցնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների (ջրի, քամու էներգիայի) օգտագործմամբ, մարդու տնտեսական գործունեության ընդհանուր հզորության նվազեցմամբ, անտառպահպանությամբ ու անտառների վերականգնմամբ և այլն։ Ահա այսքանից կարելի է ենթադրել, որ կլիմայական փոփոխությունները կապված են ջերմոցային գազերի աշխատանքով։

Բնության և հասարակության փոխհարաբերությունը: Լե Շատելյեի սկզբունքը:

Լը Շատելիեի սկզբունք (հավասարակշռության տեղաշարժման սկզբունք, Լը Շատելիե–Բրաունի սկզբունք), կանոն, ըստ որի համակարգը թերմոդինամիկական հավասարակշռությունից դուրս բերող արտաքին ազդակները նրանում առաջացնում են ներգործության էֆեկտը թուլացնող պրոցեսներ։ Օրինակ, հավասարակշռված համակարգը տաքացնելիս նրանում տեղի է ունենում ռեակցիա, որն ընթանում է ջերմության կլանումով, սառեցնելիս՝ ռեակցիան ընթանում է ջերմության անջատումով։ Ճնշումը ավելացնելիս տեղի է ունենում համակարգի ընդհանուր ծավալի փոքրացում, իսկ փոքրացնելիս՝ զուգընթաց ընթանում են ֆիզիկական և քիմիական պրոցեսներ, որոնք բերում են ծավալի մեծացում։ Սկզբունքի կախումը ջերմաստիճանից տվել է Յա. Վանտ-Հոֆը (1884)։ Ընդհանուր տեսքով ձևակերպել է Հ. Լը Շատելիենը (1884), իսկ թերմոդինամիկորեն՝ Կ. Բրաունը (1887)։ Լը Շատելիենը թույլ է տալիս որոշել թերմոդինամիկական համակարգի հավասարակշռության տեղաշարժման ուղղությունը՝ առանց մանրամասն վերլուծելու հավասարակշռության պայմանները։

Рубрика: Էկոլոգիա

Հայկական ամենաօգտակար խոտաբույսերը։

Ուրց

Լեռնային ուրցի ցողունից ու տերևներից կարելի է թեյ պատրաստել: Այս բույսի համը հիանալի համադրվում է սև թեյի հետ, բայց կարելի է նաև առանձին օգտագործել: Ուտելիքի մեջ օգտագործում է և՛ թարմ, և չորացրած վիճակում: Ուրցից պատրաստում են քսուքներ, թրմեր և եթերայուղեր:
Ուրցը ունի պարուրող, խորխաբեր, հանգստացնող հատկություն։ Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Արտաքին օգտագործման դեպքում կարևորվում է բույսի վարակամերժ և ցավազրկող ազդեցությունը։ Թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։ Եփուկով ողողում են կոկորդը և բերանը ստոմատիտի, լարինգիտի, անգինայի դեպքում, դնում թրջոցները բորբոքված կոպերին, լվանում գլուխը ցավերի և թեփոտման դեպքում։

Чабрец (урц)

Ավելուկ

Այս բուժիչ բույսը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, ուստի մեծ կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Ավելուկը պարունակում է C, B1, K վիտամիններ, կարոտին, եթերայուղեր, օրգանական թթուներ և հանքային նյութեր:

Մեծ քանակության դեպքում ավելուկը գործում է որպես լուծողական, իսկ փոքր չափաբաժնով հակառակ ազդեցությունն է ունենում: Ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում այն խթանում է ստամոքսահյութի առաջացումը, լավացնում մարսողությունը: Ավելուկի հյութը փոքր չափաբաժիններով կարող է կիրառվել որպես լեղամուղ:

Ժողովրդական բժշկության մեջ ավելուկի արմատներից և տերևներից պատրաստված թուրմը կիրառվում է որպես արյունը վերականգնող, հակաբորբոքային միջոց:

Конский щавель (авелук)

Անանուխ

Այս բույսը մի քանի տեսակ ունի: Հիմնականում տարածված է կծու, դաշտային և հոտավետ անանուխը:
Կծու անանուխն ունի ցավազրկող, ինչպես նաև անոթներ լայնացնելու հատկություններ: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։

Այս խոտաբույսը լավացնում է մարսողությունը, վերացնում սրտխառնոցը, ունի լեղամուղ հատկություններ, օգտագործվում է ասթմայի և փորափքանքի ժամանակ: Բրոնխների, թոքերի բորբոքման ժամանակ, ինչպես նաև սրտանոթային և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում անանուխի թուրմը օգտագործում են, որպես հանգստացնող միջոց:

Անանուխի տերևներից պատրաստված թուրմով ախտահանում են բերանի խոռոչը տարբեր բորբոքային պրոցեսների ժամանակ: Այն վերացնում է փորացավը, ստամոքսի այրոցը: Անանուխով լոգանքը հանգստացնող հատկություն ունի: Մենթոլն անանուխի էսենցիայի գլխավոր բաղադրիչն է, որն ավելացնում են ատամի մածուկի, տարբեր փոշիների, օծանելիքի, բուժահեղուկների մեջ:

Рубрика: Էկոլոգիա

HEAD AND SHOULDERS

СОСТАВ.

ВОДА

Вода используется для смешивания всех ингредиентов. Правильно подобранное содержание воды очень важно для получения идеальной консистенции шампуня и помогает легко распределять его по волосам. Вода для наших шампуней проходит специальный высокоэффективный процесс очистки.

ИНГРЕДИЕНТ ДЛЯ ПРЕДОТВРАЩЕНИЯ ПЕРХОТИ

Пиритион цинка (ZPT) — наш ключевой активный ингредиент, помогающий предотвратить процесс формирования раздражающих веществ микроорганизмом Malassezia globosa. Но не все шампуни, содержащие ZPT, одинаковы — мы используем уникальную высокоэффективную форму ZPT, которая борется с перхотью эффективнее средств других брендов1.

НАШ ОСОБЫЙ ИНГРЕДИЕНТ

Карбонат цинка: Head & Shoulders — единственный шампунь против перхоти, в состав которого также входит карбонат цинка. Он помогает эффективнее бороться с перхотью, увлажняя кожу головы, а вместе с ZPT обеспечивает максимальный эффект.

МОЮЩИЕ И ВСПЕНИВАЮЩИЕ АГЕНТЫ

Конечно, основной функцией шампуня в любом случае остается очищение волос от грязи и жира посредством их растворения и последующего смывания в душе. Обычно в шампунях Head & Shoulders используется два компонента — лаурилсульфат натрия и лауретсульфат натрия — для достижения правильного баланса между очищающими свойствами и мягкостью воздействия на волосы.

Мы также добавляем в формулу такие вспенивающие агенты, как кокамидопропилбетаин, кокамид МЭА или цетиловый спирт, чтобы пена была мягкой, кремообразной и легко распределялась по коже головы и волосам.

УВЛАЖНЕНИЕ И КОНДИЦИОНИРОВАНИЕ ВОЛОС

Шампуни Head & Shoulders обогащены основными питательными ингредиентами. Уровень их содержания варьируется в зависимости от потребности, которую призван удовлетворить шампунь:

Диметикон — микроскопические капельки диметикона попадают в стержень волоса во время мытья волос. После высыхания волос эти капельки выравнивают и защищают кутикулу, сохраняя мягкость и блеск волос.

Гуар гидроксипропилтримониум хлорид и поликватерниум-10 — эти кондиционирущие ингредиенты смягчают волосы, особенно во влажном состоянии. Они помогают предотвратить спутывание волос и облегчить укладку.

Глицерин — некоторые продукты из нашей линии содержат этот ингредиент, помогающий удерживать влагу в коже.

СТАБИЛИЗАТОРЫ

Гликоль дистеарат — выполняет важную функцию поддержания однородности смеси всех компонентов, чтобы каждая капля шампуня содержала нужное количество ингредиентов.

Гидроксикарбонат магния — используется для стабилизации карбоната цинка

КОНСЕРВАНТЫ

Эти консерванты защищают шампунь от микробного загрязнения:

Бензоат натрия ибензиловый спирт — эти консерванты используются в процессе производства шампуня для предотвращения загрязнения сырья.

Метилхлоризотиазолинон и метилизотиазолинон — эта пара консервантов добавляется в шампунь в конце его изготовления. Их задача заключается в защите шампуня при использовании в домашних условиях.

ТЕКСТУРА И КОНСИСТЕНЦИЯ

Хлорид натрия и ксиленсульфонат натрия — они применяются для получения нужной густоты шампуня в конце его производства, чтобы достичь нужной текстуры. Слишком густой? Нужно добавить ксиленсульфонат натрия. Слишком жидкий? Следует добавить хлорид натрия (также известный как поваренная соль).

КРАСИТЕЛИ, АРОМАТИЗАТОРЫ И РАСТИТЕЛЬНЫЕ ЭССЕНЦИИ

Чтобы сделать процесс принятия душа чистым удовольствием, Head & Shoulders добавляет специально подобранные красители, растительные эссенции и потрясающие стойкие ароматизаторы — от свежего яблока до бодрящего ментола — для придания вашим волосам великолепного аромата на целый день.

РЕГУЛИРОВАНИЕ pH:

Каждый шампунь должен иметь правильный рН-баланс; гидроксид натрия и соляная кислота добавляются до тех пор, пока в шампуне не будет достигнуто целевое значение рН. На самом деле в готовом шампуне этих ингредиентов нет, поскольку сразу после добавления они превращаются в соль и воду.

КАЧЕСТВО ИСХОДНЫХ ИНГРЕДИЕНТОВ:

Некоторые соединения добавляются в наши исходные материалы до того, как мы их получаем. Это делается для обеспечения стабильно высокого качества и эффективности используемых нами ингредиентов до того, как они попадают в шампунь.

Рубрика: Էկոլոգիա

Օզոնային շերտ

Օզոնային շերտ, օզոնից կազմված շերտ, որ գտնվում է վերնոլորտումմթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում և որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։

Գտնվում է վերնոլորտումմթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում։

Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ։ Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա։

Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով։ Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն։

Հայաստանի Հանրապետությունում օզոնային շերտի ուսումնասիրությունները կատարվել են 2000 թ-ին Արագածի հարավային լանջին՝ 2070 մ բարձրության վրա գտնվող «Ամբերդ» օդերևութաբանական կայանում, որի դիտարկումների արդյունքները հաղորդվել են Օզոնային և անդրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն։

1999 թվականից ՀՀ-ն անդամակցում է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի համաձայնագրին (1985), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը (1997) և ստանձնել է համապատասխան պարտավորություններ։

Рубрика: Էկոլոգիա

Ջրի աղտոտում

Ջրի աղտոտում (ջրոլորտի աղտոտում), միջավայրի պայմանների և մարդու առողջության վրա բացասաբար ազդող ֆիզիկական, քիմիական և կենսաբանական աղտոտիչների թափանցումը, առաջացումն ու կուտակումը բնական ջրերում։

Ջրի աղտոտման հիմնական պատճառներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր)։

Ամենաթունավոր լիճն աշխարհում

Բերքլի Փիթը գտնվում է հին պղնձի հանքի մեծ փոսում` ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Բուտ քաղաքի մոտ: Աշխատանքները տեղանքում սկսվել են 1955 թվականին Atlantic Richfield Company հսկա ընկերության կողմից: Երբ 1982թ-ին հանքը փակվեց, կեղտոտ հողաջուրը սկսեց դանդաղորեն լցվել փոսը: Սկսած 1982թ-ից ջրի մակարդակը բարձրացավ 46 մետրով: Այս լիճը համարվում է ամենաթունավորն աշխարհում, քանի որ ունի հետևյալ բաղադրությունը պղինձ, թթուներ, ցինկ, մկնդեղ, արտադրության թունավոր թափոններ: 1995թ.-ին սագերի երամը նստեց լճի ջրի վրա և այլևս չթռավ: Փրկարարները ջրից հանեցին 342 սատկած սագ: Չնայած լճի ջուրը պարունակում է բազմաթիվ թունավոր նյութեր, որոշ ժամանակ առաջ լճի հատակին հայտնաբերվել են ջրիմուռների և միկրոօրգանիզմների նոր տեսակներ, որոնք առաջացել են կյանքի համար պայքարի արդյունքում: Նրանց կառուցվածքը թույլ է տալիս բավականին լավ զարգանալ նման անբարենպաստ միջավայրում:

Рубрика: Էկոլոգիա

Ամուլսարի հիմնախնդիրը

Ամուլսարը լեռնագագաթ է Վայոց ձորի և Սյունիքի մարզի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի  հյուսիսային մասում, Սարավան գյուղից 5,5 կմ արևելք։ Բարձրությունը 2987 մ է։ Կազմված է օլիգոցեն-միոցենի հրաբխային ապարերից։

Լեռն ընդգրկված է համանուն ոսկու հանքավայրի տարածքում, որը ցանկանում է շահագործել Լիդիան Արմենիա ընկերությունը։

Հայաստանի Հանրապետության համար Ամուլսարի հիմնախնդիրն ամենակարևոր նշանային կոնֆլիկտներից մեկն է, որից կախված է, թե ինչ ուղղությամբ է զարգանալու Հայաստանը։ Ըստ էության, պետք է նոր լուծումներ գտնվեն, որոնցով կարձանագրվի, թե ինչն է կարևոր դառնում Հայաստանի համար հեղափոխության արժեքների համատեքստում։

Համաձայն Լիդիան Արմենիա ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ:

2005 թվականին Ամուլսարի հանքավայրի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարել «Գեոթիմ» ընկերությունը։ Չնայած ընկերության տարածած տեղեկատվության համաձայն Ամուլսարի ոսկու հանքը հայտնաբերել են իրենք՝ այնուամենայնիվ, հանքավայրը հայտնի է դեռևս ԽՍՀՄ գոյության ժամանակներից: Խորհրդային տարիներին հանքավայրի շահագործումը աննպատակահարմար է համարվել: Համաձայն Լիդիան Արմենիա ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ:

«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի ջրամբարի), գետերի (Արփա), գետակների, Սևանա լճի աղտոտման և թունավորման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշված վնասների և հնարավոր ռիսկերի առկայությունը հերքել է՝ դրանք անվանելով խեղաթյուրումներ։

Լիդիան Ինթերնեյշնլի խոշոր բաժնետերերը, այդ թվում՝ ՎԶԵԲ-ը, ի պատասխան «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության մտահոգությունների, «Անկախ խորհրդատվական խումբ» կազմակերպությանը պատվիրել են կատարել ուսումնասիրություններ և հայտարարել, որ թթվային ապարների դրենաժի խնդրին պատշաճ լուծումներ են տրված, և Լիդիանի պատասխանն ունի տեխնիկական և բնապահպանական ամուր հիմք:

Իմ կարծիքով, Լիդիան Արմենիա ընկերության կողմից սարի շահագործումը մեծ ֆինանսական առաջընթաց կարող է լինել Հայաստանի Հանրապետության համար, սակայն մյուս կողմից, կարող է լուրջ էկոլոգիական խնդիրներ ստեղծել, ինչը կարող է վատ անդրադարնալ Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչների համար։