Համբարձման ծեսը մայիսի 22-ին է, որի իրագործման համար առաջարկում եմ ծանոթանալ նախագծին: Նախագծի ներքևի հատվածում ներկայացված են ծեսի իրագործման օրինակներ:
Առաջադրանք 1. Համբարձում
Պատրաստել Համբարձման ծաղկեպսակ — ծաղիկներ կարող եք հավաքել քաղաքի մայթերին կից կանաչ տարածության մեջ աճող ծաղիկներից, որոնց գլխիկները թեկուզ մեծ չեն, բայց հարմար են ծաղկեպսակ հյուսելու համար:
Պատրաստել Վիճակի՝ Արուսի, Ծաղկամոր տիկնիկ — ինչպիսի տեսք կունենա այն՝ կախված է ձեր երևակայությունից: Ուշադիր կարդացեք Համբարձման ծիսական արարողակարգը , դիտեք տեսաֆիլմերը, որտեղ պարտադիր կտեսնեք ծիսական տիկնիկին:
Առաջադրանք 2. Դյուցազնապատում
Դյուցազնապատման նախագծով ներկայացվելու է Դավթի և Խանդուտի հարսանիքը: Ի՞նչ եք կարծում, մեր իմացած երգերից և պարերից որո՞նք կարող ենք ներառել դյուցազնական հարսանիքին: Որպես օգնություն ուսումնասիրեք՝
<<Պատերազմը և քաղաքականությունը Թեմա՝ 1. <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>>։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
Ինչու՞ Խորհրդային Ադրբեջանը 1988 թ․-ին որդեգրեց Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ և կոտորածներ կազմակերպելու քաղաքականությունը։ Ինչի՞ էր ձգտում դրանով Ադրբեջանը։
Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների նկատմամբ, ինչու՞ էին լուռ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։
Ինչու՞ Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու և զինված պայքարի քաղաքականությանը։ Չկա՞ր այլ ելք։
Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։
Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Լաչինի միջանցքի ազատագրումը։
Ի՞նչն է Արցախի համար <<Անվտանգության գոտին>>։
Ինչու՞ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ։
Ինչո՞վ են տարբերվում <<զինադադարը>> և <<հաշտությունը>>։
Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, փորձե՛ք լուծել Արցախյան խնդիրը, չառաջնորդվելով ազգային տրամադրություններով։ Օգտվե՛ք հայկական և ադրբեջանական դիրքորոշումներից։
XIX դարի 50-70- ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հեսանքները սկսեցին առանձնանալ։
50-70-ական թթ. գոյություն ունեցող բազմապիսի ուղղությունների մեջ ավելի հստակորեն զանազանվեցին պահպանողական ու ազատական հոսանքները:
Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների հայացքները և ձգտումները։
Ներկայացրե՛ք մի քանի հայտնի հայ պահպանողականների։
Ներկայացրե՛ք հայ արմատական պահպանողականների ձգտումները։
Ըստ ձեզ, ինչու՞ էին հայ պահպանողականները, հայ ազատականների հայ հասարակությունը<<եվրոպականացնելու>> ձգտումները համարում վնասակար։
Ամփոփ ներկայացրե՛ք հայ ազատականների հայացքները և ձգտումները։
Ինչու՞ էին հայ ազատականները ձգտում եկեղեցու ազատականացմանը։
Ըստ ազատականների, ի՞նչ է նշանակում <<ազգի ինքնորոշում>> եզրույթը։
Ներկայացրե՛ք Ստեփանոս Նազարյանցի հայացքեները։
Ներկացացրե՛ք Ստեփան Ոսկանյանի, Գրիգոր Օտյանի և Նահապետ Ռուսինյանի հայացքները։
Ի՞նչ մեթոդով էին պայքարում Հարություն Սվաճյանը և Հակոբ Պարոնյանը հայ հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ։
Ներկայացրե՛ք այս շրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի այլ ազատական գործիչներին և նրանց գործունեությունը։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․ Ինչու՞ էր հայության համար այսքան դժվար ժամանակաշրջանում հայ հասարակությունը բաժանվել մի քանի հոսանքների և արդյո՞ք դա ճիշտ էր։
Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>> թեման․
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
Միջազգային դիվանագիտության մեջ, ի՞նչ է ենթադրում Արևելյան հարցը։
Օսմանյան կայսրությունում ներգործությունն մեծացնելու համար XIX դ. կեսերին եվրոպական մեծ տերությունների միջև լարվեած վեճը շարունակվում էր: XVIII դարի վերջերից եկած միջազգային հարաբերությունները ստացել էր Արևելյան հարցի անվանումը։
Ի՞նչպիսի դրսևերումներ ունեցավ Արևելյան հարցը։
Հարցը այն էր որ Երուսաղեմի սուրբ վայրերին տիրանալու համար տարբեր եկեղեցիների միջև ընթանում էր վեճն որը գտնվում էր Օսմանյան կայսրությունում ։
Նկարագրե՛ք 1853-ին սկսված Ղրիմի պատերազմը։ Ինչպիսի՞ արդյունքների հանգեցրեց այն։
1853թ։-ի աշնանը հարաբերությունների լարումը հասցրեց ռուս-թուրքական պատերազմի: Թուրքիային միացան Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Սարդինական տերությունները 1854թվականին:
Նկարագրե՛ք 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագրի կետերը։
Փարիզում կնքվում է հաշտության պայմանագիր 1856 թվականի մարտին :Դրանով իրականանում է գրավված տարածքների փոխանակում: Ռուսաստանը նորից հրաժարվում է Արևմտյան Հայաստանում գրաված հողերից որ Ղրիմը վերադարձնի:
Ղրիմի պատերազմից հետո, որոնք դարձան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները։
Պատերազմից հետո Ռուսաստանի գլխավոր խնդիրը դարձավ Բալկաանյան թերակղզում և սևծովյան տարածաշրջանում իր թուլացած դիրքերի ամրապնդումը և միջազգային հեղինակության վերականգնումը:
Ի՞նչ նշանակում՝ <<սահմանադրական միապետություն>>։
Սահմանադրական միապետությունում օրենսդրական իրական իշխանությունը պատկանում է խորհրդարանին իսկ գործադիրը կառավարությանը։
Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Բալկանյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և ռազմական հաջողությունները։
Պատերազմի գլխավոր թատերաբեմը Բալկանյան թերակղզին է: Այստեղ 185000ոց ռուսական զորակազմը որին միացել էին սլավոնական ժողովրդի զինված ուժերը խոշոր հաղթանակներ տարան թուրքական 160000ոց զորքի դեմ:
Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Կովկասյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և դասավորությունը։
Նկարագրե՛ք <<Երևանյան ջոկատի>> Կովկասյան ճակատում ունեցած ռազմական հաջողությունները։
Ապրիլի 30-ին Երևանյան ջոկատը գրավում է Բայազետ և նաև Ալաշկերտն ու Դինանինը:
Նկարագրե՛ք Բայազետի պաշարումը և դրա ավարտը։
Հակառակորդը մեծ ուժերով պաշարում է Բայազեթի բերդը ավելօ քան 10000-ոց թուրքական զորքերը գրոհում են բերդի վրա բայց ապարձյուն:
Նկարագրե՛ք Կարսի համար մղվող կռիվները։
Կարսի համար մղվող երկարատև կռիվներում ռուսական զորքը շատ կորուստներ ունեցավ:
Ինչպիսի՞ աջակցություն էին ցույց տալիս հայերը 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմում։
<<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
Ինչու՞ էր Ռուսաստանը առաջնահերթ համարում եվրոպական տարածքները, Արևմտյան Հայաստանի տարածքներից։
Առաջնահերթ համարում էր Ռուսասաստանը եվրոպական տարածքները որովհետև ռուսական դիվանագետները Արևմտյան Հայաստանի հողերը համարում էին խիստ հետամնաց ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող հատված:
Սան-Ստեֆանոյի պայմանագրով ո՞ր տարածքներն էին անցնում Ռուսաստանին։
Ռուսաստանի տարածք էին անցնում Կարսի Ալաշկերտի Արդահանի Կաղզվանի Օլթիի և Բայազետի գավառները Սև ծովի առափնյա շրջանները Բաթում նավահանգստով:
Ի՞նչ էր նախատեսվում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով։
Նկարագրե՛ք 25-րդ և 27-րդ հոդվածները։
25-րդ հոդվածը ռուսական զորքերին իրավունք է տալիս մնալ Հայաստանում 6 ամիս: 27-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսական զորքին օգնած քրիստոնյաներին:
Ինչու՞ գումարվեց Բեռլինի վեհաժողովը։
Ինչու՞ էր հայ հասարա-քաղաքական միջավայրում Բեռլինի գումարվելիք վեհաժողովը ոգևորություն առաջացնում։
Որովհետև Բարձր դուռը փորձում էր իր հսկողության տակ բերձնել հայերի գործողությունները:
Ինչպե՞ս Բեռլինի վեհաժողովից առաջ Թուրքիան ստացավ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։
Ի՞նչպես ընդունեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովում և ինչու՞։
Ի՞նչ տարբերություններ կային Սան Ստեֆանոյի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների միջև։
Ներկայացրե՛ք <<Երկաթի շերեփի>> պատմությունը։ Ի՞նչ իմաստ ունի այդ պատմությունը
Լրացնել բաց թողնված տառերը: Ջրաղացի ճրագի լույսն էր կեն-անության միակ նշանը համատարած մթության մեջ: Ծերունին նայեց հանդիպակաց ամպին, բարձրացավ ա-բարտակի վրա, քաշեց առա-ը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարդաշաղախ ալրափոշին և փաղչում զվարթաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթաղ գոգնոցը:
Կետադրել տեքստը: Հետևյալ առավոտ` նախաճաշից հետո սեպուհներին ընդունեց Արծրունյաց նախարարը: Նրանք մի կիսամութ սրահ մտան զարդարված գորգերով ու գազանների մորթիներով: Նախարարն իր հսկա, փքուն մարմնով այնպես էր ընկմվել, միացել իր ծավալուն բարձին, որ շիկավառ մազ-մորուքով, կլոր, գեր դեմքի կաս-կարմիր այտերով առասպելական արարածի էր նմանվում: Անշարժ կյանք սիրող այդ հղփացած մարդը աչքերն անտարբեր, սահեցնում էր ամեն բանի վվրա` չտեսնելով ոչ մի բան: Եվ առանց իր մեջ տեսածի մասին դիտողություն անելու` փակում էր լպրծուն կոպերը, կարծես քուն էր մտնում:
3. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինել հականիշներով: Եգիպտացորենի նոսր արտից մի ծեր կին դուրս եկավ: Առատաձեռն ծերունին երազում դրախտ էր ընկել: Այդ դեպքից հետո մարդիկ անվերջ փառաբանում էինգիտունին: Երախտագետ պատանին այդ ցերեկ անակնկալ նամակ ստացավ: Երեխաները ծառից մանր, բայց հասած սալոր էին քաղել:
5.-ույթ վերջածանցով և տրված բառերի համապատասխան արմատներով կազմել 7 ածանցավոր բառ: Սահմանակից, կենսաբեր, մրցություն, գունավոր, նորամուծություն, կեղեքել, շահամոլ, սրտագին, գերյալ, աշխատավարձ, վարորդ, վերջնահաշիվ, շքամուտք, վերելք:
Գտնել խորանարդի ծավալի ֆունկցիոնալ կախվածությունը նրա
ա) կողմի երկարությունից V = a^3 բ) լրիվ մակերևույթի մակերեսից:
V = √Sլրիվ/6 ^3
Ինչպե՞ս է արտահայտվում կանոնավոր եռանկյանն արտագծված շրջանագծի շառավղի ֆունկցիոնալ կախվածությունը՝
ա) եռանկյան կողմի երկարությունից
Պատ՝. R = a/√3 բ) եռանկյան միջնագծի երկարությունից
Պատ՝. R = 2x/3
Գտնել շրջանագծին ներգծած քառակուսու մակերեսի ֆունկցիոնալ կախվածությունը շրջանագծի շառավղից:
Պատ՝. S = 2R^2
Տեքստային խնդիրներ
1.Առաջին բրիգադն աշխատանքը կարող է կատարել 20 օրում: Երկրորդ բրիգադն աշխատում է 1,5 անգամ դանդաղ: 1) Երկրորդ բրիգադն առաջին բրիգադից քանի՞ տոկոս շատ ժամանակ է ծախսում այդ աշխատանքը կատարելիս:
Պատ՝ 50%
2) Այդ աշխատանքը քանի՞ օրում կարող է կատարել երկրորդ բրիգադը:
Պատ՝ 30 օր
3) Քանի՞ օրում կարող են կատարել աշխատանքը՝ երկու բրիգադը միասին:
Պատ՝ 12 օրում
4) Քանի՞ օրում կավարտվի աշխատանքը, եթե 16 օր աշխատի առաջին բրիգադը, իսկ աշխատանքի մնացած մասը կատարի միայն երկրորդ բրիգադը:
Պատ՝ 22 օրում
2. Դասարանում աշակերտների 40% –ը գերազանցիկ են, ընդ որում տղաների 25% –ն են գերազանցիկ,իսկ աղջիկների 50%-ը: 1) Դասարանի աշակերտների ո՞ր տոկոսն են կազմում տղաները:
Պատ՝ 40%
2) Աղջիկների քանակը տղաների քանակից քանի՞ տոկոսով է ավելի:
Պատ՝ 50%
3) Գերազանցիկ աղջիկների քանակը քանի՞ անգամ է շատ գերազանցիկ տղաների քանակից:
Պատ՝ 3
3. Ավտոբուսը ժամը 9:30-ին դուրս էր եկել A վայրից և նախատեսել էր ժամը 14:30-ին հասներ A-ից 250 կմ հեռավորության վրա գտնվող B վայր:
1) Քանի՞ կմ/ժ արագությամբ պետք է ընթանա ավտոբուսը՝ ժամանակին B վայր հասնելու համար:
Պատ՝ 50 կմ /ժ
2) A վայրից քանի՞ կմ հեռավորության վրա կգտնվի ավտոբուսը ժամը 11:00-ին:
Պատ՝ 75 կմ
3) Շարժումը սկսելուց քանի՞ րոպե հետո ավտոբուսը կգտնվի A-ից 80կմ հեռավորության վրա:
Պատ՝ 96 րոպե
4) Եթե ժամը 11:30-ին ավտոբուսը կես ժամ կանգ առներ, այնուհետև քանի՞ կմ/ժ արագությամբ պետք է շարուկակեր ճանապարհը, որպեսզի ժամանակին հասներ B վայրը:
1. Студент говорит: «Я живу в общежитии и учусь на медицинском факультете». 2. Моя сестра пишет: «Я тоже хочу учиться в университете». 3. Мария говорит: «Я уже хорошо понимаю по-русски». 4. Наш преподаватель сказал: «На факультете учатся иностранные и студенты». 5. Артур сказал: «Я хочу хорошо знать русский язык».
Образец: Моя подруга спросила меня: «Ты согласна со мной?» Моя подруга спросила меня, согласна ли я с ней. 1. Родители спросили сына: «Ты рад нашему приезду? 2. Анна спросила учителя: «Вы будете проверять домашнее задание?». 3. Мы спросили гида «Можно зайти внутрь?». 4. Дети постоянно спрашивали у вожатой: «Когда обеденный перерыв?». 5. Мы решили уточнить у продавца: «Будут новые поступления?».
Напишите, что вам или вашим друзьям нужно сделать. 1. Если вы хотите хорошо узнать город, в котором вы живёте, вам нужно больше времени проводить на улицах этого самого города. 2. Чтобы познакомиться с новыми людьми, вам нужно выходить из дома. 3. Если ваш друг хочет заниматься спортом, ему нужно вставать с утра пораньше. 4. Если вы оставили телефон в автобусе, вам нужно просто смирится с тем, что телефона больше нет. 5. Чтобы организовать интересную экскурсию, нужно выбрать подходящее место. 6. Чтобы хорошо знать иностранный язык, вам нужно жить там, где часто говорят на этом языке.
գ) Քանի՞ օրում ամբողջ աշխատանքը կկատարեն առաջին և երրորդ բանվորները՝ համատեղ աշխատելով:
1/20 + 1/30 = 3+2/60 = 5/60 = 1/12
5.Առաջին գործարանում աշխատում էին 500 բանվորներ, իսկ երկրորդում` 600: Երկրորդ գործարանի բանվորների թիվը ավելացավ 35%-ով, իսկ 2 գործարանների բանվորների ընդհանուր թիվը’ 15%-ով:
1) Քանի՞ բանվոր ավելացավ երկրորդ գործարանում:
600 × 35/100 =210բանվոր
2) Քանի՞ բանվոր դարձավ առաջին գործարանում փոփոխություններից հետո:
1․Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա:
Կրոնը շարունակում է կարևոր դեր խաղալ մարդկանց անձնական, հոգևոր և ընտանեկան կյանքում: Մեծ է կրոնի ազդեցությունը բնակչության բնական վերարտադրության վրա: Այսպես՝ մահմեդականությունը և հինդուիզմը խրախուսում են վաղ ամուսնությունը և բազմազավակությունը, կաթոլիկությունը և մահմեդականությունն արգելում են հղիության արհեստական ընդհատումը: Մահմեդականությունը խրախուսում է բազմակնությունը, իսկ հինդուիզմը արգելում է ամուսնալուծությունը:
2. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:
3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները:
4․ Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:
Ազգային կրոններից հատկապես մեծաթիվ հետևորդներ ունեն Հնդկաստանում՝, հինդուիզմը Չինաստանում՝ կոնֆուցիականությունը և դաոսականությունը, Ճապոնիայում՝ սինտոյականությունը: Ամենահին կրոններից է հուդայականությունը, որն այժմ Իսրայելի պետական կրոնն է: Այն ունի ավելի քան 14 մլն հետևորդ Իսրայելում, ԱՄՆ–ում և հրեական մեծ համայնքներ ունեցող այլ երկրներում: Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Օվկիանիայում զգալի տարածում ունեն տեղական հավատքներն ու ցեղային ավանդական պաշտամունքները (շուրջ 100 մլն մարդ): Այսպես՝ ֆետիշիզմը տարածված է արևադարձային Աֆրիկայում, տոտեմիզմը՝ Ամերիկայի հնդկացի ների և Ավստրալիայի բնիկների մոտ, շամանիզմը՝ հյուսիսային փոքրաթիվ ժողովուրդների մոտ:
Թեմաներ՝ 1-<<Զուգահեռ պատմություններ․ Եթե, ասենք, եթե>> <<Հայոց պետականության վերականգնման խնդիրը XIX դարի առաջին կեսին>> 2- <<Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները>>
<<Զուգահեռ պատմություններ․ Եթե, ասենք, եթե>> Նախագիծը նախատեսված է ապրիլի 13-17-ի ուսումնական գործունեության համար։
Նախագծի ամփոփ նկարագրություն․
Սովորաբան ընդունված է պատմության մասին խոսելիս չտալ <<եթե>> հարցը, չօգտագործել <<եթե>>-ով սկսվող նախադասություններ և չկատարել <<եթե>> բառի օգտագործմամբ վերլուծություններ։ Դա համարվում է հակագիտական և հակասում է պատմագիտությանը, որի խնդիրը ոչ թե չկատարված երևույթներով և փաստերով համադրումներ և վերլուծություններ կատարելն է, այլ վերականգնումն՝ անցիալի ստույգ պատկերների և կատարվածից չկատարվածի մաքրման և ազատման։ Սակայն <<եթե>>-ները մեր առջև բացում են զուգահեռ անցյալի հազարավոր պատկերներ, որոնց երևակայական վերականգնումները հնարավորություն են տալիս պատմության ընկալումները դարձնել առավել բազմազան, առաջացնում են վերլուծելու և երևակայելու անսահաման հնարավորություններ։ Գուցե ո՞վ գիտի, վաղը մենք հայտվենք անցյալում և կարողանանք փոխել անցիալում կատարված անցքերն, իսկ դրա համար պետք է իմանալ, թե ինչպես և ինչ փոխել։ Դե ինչ, սկսե՞նք․․․
Պահանջ 1. Ընտրե՛ք հետևյալ <<եթե>>-ներից մեկը և այն դիտարկեք Հայոց պատմության համատեքստում։
<<Եթե՞ Բելը հաղթեր Հայկին>>
<<Եթե՞ Հայաստանը լիներ հեռու քաղաքակրթությունների խաչմերուկից>>
<<Եթե՞ Ալ․ Մակեդոնացին պարտվեր Պարսկաստանին>>
<<Եթե՞ Տիգրան Մեծը լիներ անպարտելի>>
<<Եթե՞ Հայաստանը քրիստոնեություն չնդուներ>>
Եթե՞ Հայաստանը քրիստոնեություն չնդուներ ապա կձուլվեր այլ կրոնի (ամենայն հավանականությամբ՝ մահմեդականների) ներկայացուցիչ ազգերի հետ և չեր ունենա սեփական պետություն։
<<Եթե՞ Հայոց գրերը ստեղծվեր 1405 թվականին>>
<<Եթե՞ Հայոց պետականությունը 428 թվականին անկում չապրեր>>
<<Եթե՞ Վարդան Մամիկոնյանը հնազանդվեր Վասակ Սյունուն և դադարեցներ ապստամբությունը>>
<<Եթե՞ Հայաստանն արաբների գերիշխանության շրջանում ընդուներ մահմեդականություն>>
<<Եթե՞ 885 թվականին Բագրատունիներին չհաջողվեր վերականգնել Հայաստանի անկախությունը>>
<<Եթե՞ Կիլիկիան Հայաստանն անկում չապրեր>>
<<Եթե՞ Եվրոպական երկրները օգնեին Իսրայել Օրում ազատագրել Հայաստանը>>
<<Եթե՞ Ռուսաստանին երբեք չհաջողվեր նվաճել Կովկասը>>
Պահանջ 2. Առաջարկե՛ք ձեր մեկ <<եթե>>-ն, Հայոց պատմության համատեքստում։
<<Եթե՞ 1920 կնքված Սևրի պայմանագրի պայմանները ամբողջությամբ կատարվեին>>
Պահանջ 3. Պատասխանե՛ք այդ <<եթե>>-ներին, օգտագործելով թեմայի վերաբերյալ զանազան նյութեր և փաստեր։ Համադրե՛ք այդ նյութերը և փաստերը ձեր անձնական կարծիքի, վերծությունների, քննադատությունների հետ։ Վերականգե՛ք զուգահեռ պատմությունը, որը հնարավեր կլիներ ներառել զուգահեռ իրականության <<Հայոց պատմության>> դասագրքում։ Մի՛ վախեցեք ազատ երևակայությունից մի՛ սահմանափակեք ձեզ և ձեր մտքերը կաղապարներով։
Եթե՞ 1920 կնքված Սևրի պայմանագրի պայմանները ամբողջությամբ կատարվեին Հայաստանը կունենար 120 հ․ք․կմ տարածք։ Թուրքիան Հայաստանը կճանաչեր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք կունենաին դեպի Սև ծով։ Եվ քանի որ դեռևս հայտնի չէր՝ Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։
2- <<Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբին, ի՞նչ էլայեթների (նահանգներ) էր բաժանված։
Արևմտյան Հայաստանի ընդարձակ տարածքը XIX դարին բաժանված էր Էրզրում (Կարին), Ախալցխա, Կարս, Վան, Դիարբեքիր, Սեբաստիա էլայեթների (նահանգներ)։
Նկարագրե՛ք XIX դարի սկզբին Էրզրումի նահանգի դրությունը։
Նահանգի կառավարիչ փաշան՝ վալին, որ համատեղում էր կայսրության արևելյան մարզերի զորքերի հրամանատարի սերասկյարի պաշտոնը, կրում էր Հայաստանի կառավարչի տիտղոսը։
Ովքե՞ր էին <<կեսկեսները>>, որտե՞ղ էին բնակվում նրանք։
XIX դարի սկզբին Արևմտյան Հայաստանում և հարակից նահանգներում, բացի քրիստոնյա հայերից, մեծ թիվ էին կազմում մահմեդականացված հայերը։ Նրանց զգալի մասին շարունակում էին կոչել «կեսկեսներ», այսինքն` կեսհայ կեսմահմեդական։
Ինչպիսի՞ կացության մեջ էին ապրում հայերը և մնացյալ քրիստոնեաները Օսմանյան կայսրության տարածքում։
Հայերը և քրիստոնյա այլ ժողովուրդները ապրում էին ազգային ամենաբիրտ ճնշումների, ազգային արժանապատվության, ոտնահարման, ֆիզիկական բնաջնջման մշտական վտանգի պայմաններում։
Նկարագրե՛ք Կիլիկիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։
Ինչու՞ սկսվեց 1806-1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմը։
Օսմանյան վտանգը չեզոքացնելու նպատակով ռուսական արքունիքը գործողության մեջ դրեց Ռուսաստանին արդեն հարևան դարձած Ախալցխայի և Կարսի նահանգների նվաճման իր ծրագիրը։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակներից ոգևորված ռուսները 1806 թ. դեկտեմբերին մարտական գործողություններ են սկսում նաև Թուրքիայի դեմ։
Նկարագրե՛ք 1807 թվականի հունիսին տեղի ունեցած ռազմական գործողությունները։
1807 թ. հունիսին Ախուրյանի ափին` Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ, ռուսական 7-հազարանոց զորքը հաղթանակ է տանում Օսմանյան -հազարանոց զորախմբի նկատմամբ։
Նկարագրե՛ք 1810 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունները։
1810 թ. նոյեմբերի սկզբին տեղի հայերի ու վրացիների գործուն աջակցությամբ ռուսական զորքերն արագորեն գրավում են Ախալցխա փաշայության տարածքի զգալի մասը, սակայն Ախալցխան գրավել չի հաջողվում։ Իսկ հաջորդ տարվա դեկտեմբերին ռուսները գրավում են անառիկ համարվող Ախալքալաքի բերդը, ապա նաև ամբողջ գավառը։
Ինչպիսի՞ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1812 թվականի մայիսի 16-ի հաշտության պայմանագրով։
Կովկասյան և Բալկանյան ճակատներում ռուսների տարած հաղթանակները հանգեցնում են 1812 թ. մայիսի 16-ին Բուխարեստում հայ դիվանագետ Մանուկ Բեյ Միրզայանի միջնորդությամբ հաշտության կնքմանը։
Ինչու՞ սկսվեց 1828-29 թթ ռուս-թուրքական պատերազմը։
1820-ական թթ. շարունակվում էր Օսմանյան կայսրության տնտեսական ճգնաժամը, մեծ ծավալ էր ընդունել հույների և Բալկանյան այլ ժողովուրդների ազատագրական պայքարը։ Ռուսաստանի արտաքին- քաղաքական գլխավոր նպատակն էր տեր դառնալ սևծովյան նեղուցներին` Բոսֆորին ու Դարդանելին, ամրապնդփլ դիրքերը Բալկաններում և Արևմտյան Հայաստանում։ Եվ 1828 թ. ապրիլին նա երկու ճակատով պատերազմ է սկսում Օսմանյան կայսրության դեմ։
Նկարագրե՛ք 1828 թվականի հունիսի ռազմական գործողությունները։
1828 թ. հունիսի 23-ին, ռուսները գրավում են Կարսը։ Հուլիսի 23-ին ռուսական ուժերը պաշարում են Ախալքալաքի բերդը, անցնում վճռական գործողությունների և հաջորդ օրը գրավում այն։ Օգոստոսի 15-ճն Պասկևիչի զորքերը կարողանում են գրավել Ախալցխան։
Ի՞նչ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքված հաշտնության պայմանագրով։
Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով
Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային